Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել ԱՄՆ գլխավոր դատախազին․ լրատվամիջոց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսին հեռացնել աշխատանքից «ռուսական միջամտության» մասին հետաքննության պատճառով, հայտնում է Vanity Fair-ը։
Պարբերականը, վկայակոչելով Հանրապետական կուսակցությունում իր երկու աղբյուրները, նշում է, որ գլխավոր դատախազի պաշտոնը կարող է ստանձնել Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավար Սքոթ Պրիյուտը ։
Դա կապակցված է այն բանի հետ, որ Պրիյուտը, իտարբերություն Շեշնսի, ստիպված չի լինի ինքնաբացարկ հայտնել «ռուսական միջամտության» մասին հետաքննությունից։