Մերկելը հայտնել է, թե ինչ է ստանում Պուտինից գարեջրի դիմաց
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ երբեմն ՌԴ ղեկավարի հետ փոխանակվում է խորտիկներով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահը հաճույքով է գերմանական գարեջուր ըմպում, երբեմն հնարավորություն է լինում փոխանակվելու: Ես մի անգամ շատ լավ ապխտած ձուկ եմ ստացել»,- ասել է Մերկեը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը պատմել էր, որ Գերմանիայի կանցլերը Ռուսաստան կատարած այցելությունների ժամանակ գարեջուր է բերում իր համար: