ԵՄ-ն պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական Միությունը պաշտոնապես կես տարով երկարաձգել է Ռուսաստանի, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության 150 քաղաքացու ու 38 ընկերության դեմ սահմանված պատժամիջոցները:
ԵՄ խորհրդի տարածած հայտարարությունում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվել են մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը:
Ինչպես նշում է Reuters-ը, պատժամիջոցները ներառում են զբոսաշրջային արգելքներ ու բանկային հաշիվների սառեցում:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության վարած քաղաքականությունը կարող է փոխվել այն դեպքում, եթե ամբողջությամբ իրագործվեն Մինսկյան պայմանավորվածությունները:
Հայտնի է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել 2014թ.՝ Ուկրաինայի կազմում ներառված Ղրիմ թերակղզու՝ Ռուսաստանին միանալու որոշումից հետո: