Սերմնահեղուկի մասին թուրք երգչուհու խորհուրդը կատաղեցրել է թուրք շինարարներին
Թուրք հայտնի երգչուհի, հաղորդավար Սեդա Սայանը իր անունը կրող հաղորդման ժամանակ մանեքեն Էջե Գյուրսելին մեծ իրարանցում առաջացրած խորհուրդ է տվել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ հաղորդման հյուր Էջե Գյուրսելը պատմել է, որ իր մոր հետ խորհդակցել է, որ եթե ամուսին չկարողանա գտնել, ապա սերմնահեղուկի բանկ են դիմելու երեխա ունենալու համար։
Այս խոսքերին Սեդա Սայանը պատասխանել է, թե ի՞նչ սերմնահեղուկի բանկ։ «Գնում ես մի շինարար ես գտնում ու հղիանում ես»,-ասել է Սեդա Սայանը։
Այս խոսքերը սոցկայքերի թուրք օգտատերերի մոտ մեծ արձագանք են գտել։ Սեդա Սայանի խոսքերին խիստ քննադատությամբ են պատասխանել շինարարական ընկերությունների ներկայացուցիչները՝ շեշտելով, անկախ իրենց գործից, պետք չէ շինարարին գործիքի կամ կենդանու տեղ դնել։