Ֆրանսիան դատապարտում է Ալիեւի հայտարարությունը. Լաքոտը՝ Ալիեւի հայտարարության մասին
Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարություններին:
«Ծանոթ եմ այդ հայտարարությանը: Դրան հետեւել է Ֆրանսիայի պաշտոնական հայտարարությունը: Կարեւոր է փաստել, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց է տվել այդ հայտարարությանը: Կարեւոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որով դատապարտում է նմանառիթ ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր կարծիքը հստակ հայտնեց»,-ընդգծել է դեսպանը: