Ամուսինն սպանել է իրենից բաժանվել ցանկացող կնոջը
Թուրքիայի Մալաթիա քաղաքում ամուսինը կնոջ հորական տանը հրազենով սպանել է իրենից բաժանվել ցանակցող կնոջը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Մալաթիայում 1.5 տարի առաջ ամուսնացած եւ արդեն մեկ երեխա ունեցած Հաքան Ֆրաթի եը Քուբրա Գյունգյորի միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո Քուբրա Գյունգյորը հեռացել է հայրական տուն։
Ամուսինը հաջորդ օրը նրան տուն վերադարձնելու համար գնացել է կնոջ հայրական տուն, սակայն կինը հրաժարվել է գալ՝ ասելով, որ ցանկանում է նրանից բաժանվել։
Այս խոսքերը դուր չեն եկել ամուսնով, ով մեքենայից հանել է հրազենը եւ սպանել կնոջը։
Ամուսինը դեպքի վայրից փախուստի է դիմել։