Ուկրաինացի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել (Տեսանյութ)
Լուցկի քաղաքային խորհրդում ուկրաինացի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել հողը վարձակալության տալու մասին որոշումն ընդունելիս, հայտնում է «Ապոստրոֆը»:
Խորհրդարանականների մի մասը պահանջում էր հարցը մշակել եւ նիստը շարունակել, սակայն նրանց մերժել են: Դրանից հետո պատգամավորներից մեկը երաժշտություն է միացրել եւ փորձել դահլիճ մտնել: Այդ ընթացքում նրա կողմնակիցները ծեծկսռտուք են սարքել եւ արգելափակել նախագահությունը: