Երևանում վթարի են ենթարկվել Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Սյսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։