Հոնքերի նոր թրենդը ցնցել է համացանցը
Աղջիկները սիրում են փորձարկումներ անել իրենց արտաքինի հետ: Յուրաքանչյուր նորաձև թրենդ կգտնի իր հետևորդներին՝ լինի դա սանրվածքի, հագուստի կամ դիմահարդարման հարցում: Նույնիսկ հոնքերն են դարձել կերպարի նորաձև տարր: Այս հարցում թրենդները ևս հաճախ են փոփոխվում: Այժմ Ինստագրամում նորաձև են, այսպես կոչված, կիսված հոնքերը, որոնք կեսից վեր են բարձրանում: Արդյոք այն շատ հետևորդներ կունենա, ցույց կտա ժամանակը: