1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 մարտի 2019թ., 00:00
Ար­դարադատության 2 փոխնախարարների աշխատանքից ազատման պատճառը Ամանորը ՀՀ-ից դուրս նշել էր. վարչապետի հրահանգը չէին կատարել Նիկոլ Փաշինյանի թվացյալ կայունությունը. Իշխանությունը տաք է պահում թեման «Գլխառադ». Շինարարները ռիսկի են գնացել «նոր Հայաստանում» Ի հեճուկս միջազգային իրավունքի եւ առանց երկրների աջակցության․ Թրամփը առաջարկում է Գոլաններն իսրայելական ճանաչել «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել». Մանվել Գրիգորյանը նախընտրում է ԿԳԲ-ի պադվալը Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում հանդիպո՞ւմ էին Հայաստանը պատրաստ է օգնել Նոր Զելանդիային ահաբեկչության ժամանակ օգտագործված զենքի գրությունների ծագումը պարզելու հարցում «Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի». ՊԵԿ-ում այլեւս պարգեւատրում չի լինի Գարիկ Սարգսյանն իր անձնական գործի համար մարզպետարանի իրավաբանին է ուղարկել. փաստաբան Հայտնի է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման օրը․ սպասվում է ներկայանալի միջոցառում ԱԺ-ում ամեն ինչ չէր, որ «հալած յուղի» նման է գնում. լարված են Ռուբինյանի ու Եղոյանի հարաբերությունները Դոլարի փոխարժեքը Ռուսաստանում նվազում է. որքա՞ն ժամանակով Նիկոլ Փաշինյանը, օպտիմալացնելով կառավարությունը, մտադիր է ուռճացնել իր աշխատակազմը. առաջարկվում է 600-ի փոխարեն 750 սահմանել «Թավշյա» կոռուպցիան եւ արբիտրաժի իրական խնդիրը Հյուսիսային պողոտայում գիշերը 1-ին հրավառություն արած երիտասարդը բերման է ենթարկվել Բողոքի նոր ալիք է հասունանում. այս անգամ ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման դեմ Ուտրեխտի հրաձիգը պնդում է, որ միայնակ է գործել Անգլիան հաղթեց գերխոշոր հաշվով Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ, բայց չի ներկայացել Դա սիրիական տարածք է, որն Իսրայելը գրավել է. ՌԴ ԱԳՆ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ՌԴ քաղաքացիների 65.3 տոկոսը. հարցում Ֆրանսիայում սկսել են քաղաքապետարաններից զանգվածաբար գողանալ Մակրոնի դիմանկարները Արտակարգ դեպք Լոռու մարզի զինկոմիսարիատում. նախկինում դատապարտված քաղաքացին հայհոյել ու կոտրել է գույքը Կանադայում պատարագի ժամանակ հարձակվել են քահանայի վրա Աշխարհագրության և մաթեմատիկայի դասավանդման նոր մեթոդ. քննարկում ԿԳՆ-ում ԱՄՆ-ը Գոլանները Իսրայելի մաս է ճանաչում ոչ Նեթանյահուին աջակցելու համար․ Թրամփ Փաշինյանը Կասպրչիկի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը Մենք ուժեղացնում ենք ռազմատեխնիկայի որակական բաղադրիչը. ՊՆ Թուրքիայում «վհուկների որսն» ուժգնանում է ԵՄ-ի հետ համաձայնագիրը կարող է վավերացվել մոտ ապագայում. ԱԳՆ Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ը. Սուրենյան Օսիպյանը սահմանել է ոստիկանության աշխատողներին պարգեւատրում տալու կարգը ԱԻՆ աշխատակիցները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան. պաշտոնյա Ուղեփակոցի տեղադրումը բակերում խանգարում է հրշեջների աշխատանքին. ԱԻՆ ղեկավար Թրամփը հայտարարել է, որ սիրում է այլ մարդկանց փողերը Microsoft-ը կդադարեցնի Windows 7 օպերացիոն համակարգի գործարկումն ու թարմացումը Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը օրակարգում է․ Հայաստանի ԱԳՆ Տարօրինակ դատավարություն Հայաստանի եւ Լատվիայի Մ-19 հավաքականները խաղացել են ոչ ոքի Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը՝ նոր ֆոտոշարքում. վառ ու սիրահարված ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում․ ՊՆ Ուկրաինայի քաղաքացին ահաբեկչության մեղադրանքով Ռուսաստանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Թրամփը նվեր է մատուցում Նեթանյահուին, սակայն ռիսկի է դիմում բարկացնել Մերձավոր Արևելքը Ադրբեջանական բանտերում դեռեւս մոտ 100 քաղբանտարկյալ կա Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին ԵԽԽՎ նախագահը կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ ԵՄ երկարաձգում է «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը մինչև մայիսի 22-ը Ֆրանսիայի Հավր քաղաքի քաղաքապետը մերկ լուսանկարների պատճառով հրաժարական է տվել Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման կհանձնվի Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ է ստեղծվել Կրեմլը հույս ունի, որ Թրամփի կոչը Գոլանի մասին կոչ էլ կմնա Զելենսկին Ուկրաինայում ռուսաց լեզուն ճնշելու դեմ է հանդես եկել Ուկրաինայում կարող են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը Շիրխանյանի նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, ապա 99 տոկոսով սուտ է. Ավետիք Իշխանյան (ՏԵսանյութ) Ալեքս Ֆերգյուսոնի ծամոնը վաճառվել է 390 հազար Ֆունտով Փոքրիկը լաց է եղել Նազարբաեւի հրաժարականն իմանալուց հետո Թուրքիայում դատի են տվել դպրոցի ուսուցչի՝ Աթաթուրքին «բրիտանացի լրտես» անվանելու համար Ուկրաինայում նախագահի թեկնածուներից 9-ին անձնական թիկնազոր է տրամադրվել. Ավակով Մատուցողը մաքրում է Պեսկովի բերանը (Տեսանյութ) Փոքրիկը եւ ուտել է ուզում, եւ քնել (Տեսանյութ) Ծանր հիվանդությունն անճանաչելի է դարձրել Սոֆիա Ռոտարուին Հայաստանը լրջության եւ սթափության պակաս ունի Պուտինի գաղտնի երեք սցենարները «Պատերազմի վերսկսման ռիսկեր պարունակող ոչ արդյունավետ ծրագիր». ANCA-ն կոչ է արել հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից» Ինչպես է կատուն պատժում տիրոջը Queen-ի երգի վատ կատարման համար (Տեսանյութ) «Վաղ թե ուշ այդ ընտրությունները տեղի են ունենալու, և ես թեկնածուներից մեկն եմ». Ս. Մաշալյանը հայտնել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կսկսվի ապրիլի 21-ից Թել Ավիվում Արցախին նվիրված ցուցահանդես է բացվել Թուրքիան երբեք թույլ չի տա լեգիտիմացնել Իսրայելի ներխուժումը Գոլանի բարձունքներ. Էրդողան «Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաիսրայելամետ նախագահն է» Դեղեր կան, որոնց գները մոտ 3 անգամ ավելի բարձր են Ռուսաստանի համեմատ. Շաբոյան Թրամփի չմտածված որոշումները Մերձավոր Արեւելքում ճգնաժամերի կհանգեցնեն. Իրան Ամեն վարչական շրջան պետք է ունենա իր բացօթյա մարզասրահը` շատ որակյալ գործիքներով. Հայկ Մարության Վաճառել է սեփական երեխային՝ պարտքերը վճարելու համար Մենաշնորհները վերացան, գներն այդպես էլ չնվազեցին Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ղազախստանի նոր նախագահը առաջինը կայցելի Ռուսաստան «Բարի օր», «բարի գիշեր»՝ այս արտահայտությունները Հարավային Կորեայում քաղաքական սկանդալի պատճառ են դարձել Հայաստանի բյուջե բավականին մեծ գումար է վերադարձվել. ԱԱԾ Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
Հարցում

Քաղաքապետարանը միլիոնների նվիրատվություններ է անում գաղտնի կազմակերպություններին

 Ուսումնասիրելով Երեւանի քաղաքապետարանի բյուջեն՝ տպավորություն է ստեղծվում, որ այս կառույցը հաշվետվողականության հետ խնդիր ունի կամ՝ թաքցնելու բան: Չէ, այնպես չէ, որ քաղաքապետարանը ծախսերը թաքցնում է, թվերը ներկայացնում է, բայց թե այդ խոշոր գումարները ո՞ր ընկերություններին են բաժին հասել, այ այստեղ պոչը գտնել հնարավոր չէ, գոնե քաղաքապետարանի կայքէջում տեղադրված բյուջեի հաշվետվությունից: Թվերը կան, մեծ-մեծ փողեր են փոխանցել տարբեր աշխատանքների համար, բայց ո՞ւմ կամ ո՞ր ընկերությանը՝ այստեղ պոչը թաքցրել են, ընկերության անուններ շատ դեպքերում գրված չեն:

Երեւանի քաղաքապետարանի 2017 թվականի բյուջեն կազմել է 81 միլիարդ 994 միլիոն 931 հազար 100 դրամ: Այս գումարից, ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքէջից, ծախսվել է 65 միլիարդ 84 միլիոն 878 հազար դրամը: Քաղաքապետարանի պատվիրակած բազմաթիվ աշխատանքներից ընդամենը մի քանիսը ներկայացնելով՝ արդեն պարզ է դառնում, որ գումարների ծախսերի հասցեականությունը անհայտ է:

Օրինակ՝ 2017-ին քաղաքապետարանը շրջակա միջավայրի պաշտպանության համար ծախսել է 7 միլիարդ 567 միլիոն դրամ, որից 2 միլիարդ 131 միլիոն 961 հազար դրամը, ինչպես բյուջեում է գրված, շրջակա միջավայրի պաշտպանություն այլ դասերին չպատկանող ծախսեր դասակարգիչով է նշված: Եվ այս 2,1 միլիարդից առյուծի բաժինը՝ 1,6 միլիարդը, տրամադրվել է, այսպես ասած, գաղտնի ընկերություններին՝ կանաչ տարածքների պահպանման եւ հիմնման համար: Այսինքն՝ այս 1,6 միլիարդ դրամը քաղաքապետարանից որ ընկերություններն են ստացել ու ինչ աշխատանքներ են կատարել՝ որեւէ մանրամասն նկարագրություն չկա, միայն գրված են ծախսված գումարն ու «կապալառու»՝ առանց այս կապալառուի անունը նշելու: 1,6 միլիարդ դրամից 1,5 միլիարդը ծախսվել է, ինչպես բյուջեում է գրված, կոմունալ ծառայությունների համար, 20 միլիոն դրամը՝ հատուկ նպատակային այլ նյութերի համար, 40 միլիոն դրամը հատկացվել է, ըստ քաղաքապետարանի, «ընթացիկ դրամաշնորհներ պետական առեւտրային կազմակերպություններին», 21,5 միլիոնն էլ՝ «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»: Ընդհանրապես քաղաքապետարանի բյուջեում այսպիսի շահույթ չհետապնդող ընկերություններին պարբերաբար տարբեր աշխատանքների համար խոշոր գումարներ են փոխանցվել, նվիրատվություններ՝ նույնպես:

Քաղաքապետարանը նախորդ տարի սիզամարգերի ստեղծման ու ծաղկապատման համար 313,3 միլիոն դրամ է հատկացրել, ծախսել են 308 միլիոնը: Եվ ինչպե՞ս են ծախսել. շատ հեշտ, 205 միլիոն 370 հազարը ուղղակի վերցրել ու նվիրել են կրկին «գաղտնի» մի ընկերության, այս ծախսը ձեւակերպված է հետեւյալ կերպ՝ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»: Այս սիզամարգերը հիմնելու համար 80 միլիոն դրամ են ծախսել, որպեսզի նյութեր ու պարագաներ ձեռք բերեն: Թե որ ընկերություններից՝ կրկին նշված չէ կապալառուի անունը, բայց կապալառու բառը նշված է եւ նշվում է՝ ինչպես մյուս գաղտնի դեպքերում:

Նույն տիպի ձեւակերպումով էլ քաղաքապետարանը «արդարացրել է» 28 միլիոն դրամի ծախսը՝ հատուկ նպատակային այլ նյութերի համար: «Աղբամուղների սպասարկման եւ շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ». այս ամենի համար քաղաքապետարանն անցյալ տարի ծախսել է 352 միլիոն 136 հազար դրամ, բայց թե ո՞ր ընկերությունն է այս աշխատանքները կատարել՝ հայտնի չէ, մնում է ենթադրել՝ գուցե «Սանիտեքն է»:

Շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման համար 20 միլիոն դրամ ստացած ընկերությունն էլ անհայտ է: Հասարակական զուգարանների պահպանման եւ վերանորոգման համար ընդամենը 2,4 միլիոն դրամ ստացած ընկերությունը նույնպես անհայտ է: Անգամ նշված չէ, թե 115 միլիոն դրամը թափառող կենդանիների վնասազերծման համար որ ընկերությունն է ստացել, մնում է գուշակել՝ «Յունիգրաֆ-իքսը» կլինի, դե գոնե մամուլի բազմաթիվ հրապարակումներից այս գործի մենաշնորհը հայտնի է, որ տվյալ ընկերությանն է, որը քաղաքապետարանի գործընկերն է: Հանգստի, մշակույթի եւ կրոնի համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 3,7 միլիարդ դրամ, ծախսվել է 3,5 միլիարդը, որից 31,3 միլիոնը՝ կրոնական եւ հասարակական այլ ծառայությունների համար: Այս 31,3 միլիոն դրամ ծախսն էլ կասկածելի է. բյուջեում այս ծախսի դիմաց գրված է՝ «անդամակցության վճարներ՝ նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»:

Երեւանի քաղաքապետարանն իր «PR»-ի համար էլ քիչ գումար չի ծախսում, օրինակ՝ քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելու համար հեռուստահաղորդումների վրա անցյալ տարի ծախսվել է 47,7 միլիոն դրամ:

Իսկ ահա մշակութային ծառայությունների համար քաղաքապետարանը ծախսել է 3 միլիարդ դրամ, որից 736 միլիոնը՝ մշակութային միջոցառումներ իրականացնելու համար: Ինչ միջոցառումներ, ովքեր են գումարը ստացել՝ հայտնի չէ: Այս 736 միլիոնից 698 միլիոնը ծախսվել է, ինչպես բյուջեում է գրված, ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար, 14 միլիոնը՝ նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին, 19,4 միլիոնը դրամաշնորհ է տրվել, ո՞ւմ՝ հայտնի չէ, 4,4 միլիոնի էլ գույք ու սարքավորումներ են վարձակալել: Մշակութային ծառայությունների ծախսերի տակ ներառված է նաեւ կենդանաբանական այգին, որի հիմնանորոգման համար հատկացվել է 815,5 միլիոն դամ, ծախսվել է 733 միլիոնը, իսկ 252 միլիոնն էլ, ինչպես բյուջեում է գրված, կենդանաբանական այգու ցուցադրությունների համար է ծախսվել:

Թե ո՞վ է թաքնված այդ շահույթ չհետապնդող ընկերության անվան տակ, որը մշտապես խոշոր գումարներ է ստանում քաղաքապետարանից, քաղաքացիներին կրկին մնում է ենթադրել: Օրինակ՝ այս կառույցի 2016 թվականի բյուջեում «նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպությունը» որպես կապալառու մի քանի ծախսերի դիմաց ներկայացված է «Երեւան» հիմնադրամը: Այս հիմնադրամը շրջակա միջավայրի պաշտպանություն ծախսերի անվան տակ 2016-ին 214,9 միլիոն դրամ է ստացել՝ որպես նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություն: Տնտեսագետ եւ պետական գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի այս գաղտնի ծախսերի վերաբերյալ ասաց. «Տվյալների, մատակարարների մասին տեղեկատվության բացահայտումն ու դրա ներկայացնելը հանդիսանում է ինտերակտիվ բյուջեների կարեւոր եւ գլխավոր իմաստը: Եթե մենք տեսնում ենք ուղղակի ծախսեր, որոնց մասնակիցների մասին տեղեկություն չկա, նրանք բացահայտ ներկայացված չեն, ուրեմն սա նշանակում է անիմաստ ներդրում եւ հաշվետվողականության բացակայություն: Առանց հաշվետվողականության չկա կոռուպցիայի դեմ պայքար»:

aravot.am

website by Sargssyan