Ճապոնական ԶԼՄ-ները ենթադրել են, որ Քիմ Չեն Ընի կրտսեր քույրը հղի է
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը, որը հյուսիսկորեական պատվիրակության կազմում ժամանել էր Հարավային Կորեա՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար, հնարավոր է երեխայի է սպասում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ճապոնական Yomiuri թերթը: Այլ մանրամասներ ճապոնական պարբերականը չի հայտնում:
Իր հերթին հարավկորեական «Սեգե Իլբո» թերթը եւս տեղեկատվություն է տարածել Հյուսիսային Կորեայի առաջնորդի քրոջ հնարավոր հղիության մասին: «Կիմն այցի ընթացքում խոսել է երկրորդ հղիության մասին մեր դիվանագետների հետ»,- մեջբերում է աղբյուրը մի շարք աղբյուրների խոսքերը Հարավային Կորեայի դիվանագիտական շրջանակներում: Թերթի աղբյուրները հայտնել են, որ Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեա այցի ժամանակ խուսափել է սննդի որոշ տեսակներից: ԶԼՄ-ները նաեւ ուշադրություն են հրավիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդի քրոջ ազատ հագուստի վրա, որով նա, թերեւս, փորձում էր թաքցնել մեծացող փորը:
Ճապոնական եւ հարավկորեական ԶԼՄ-ներում նշվում է, որ սա Կիմ Յո Չժոնի երկրորդ հղիությունն է: Առաջին երեխան, ինչպես կարծում են, ծնվել է 2015 թվականին: ԿԺԴՀ առաջնորդի քրոջ ամուսինը ենթադրաբար երկրում իր ազդեցությամբ երկրորդ մարդու՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ եւ ԿԺԴՀ-ի Պետական խորհրդի փոխնախագահ Ցոյ Ռյոն Հեի որդին է: