Արտակարգ դեպք «Գյումրի» ԲԿ-ում. Բժիշկները ծեծել են միմյանց
Փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Գյումրի» ԲԿ-ում: Ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը եւ Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման եւ Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։
Shamhsyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանից հաղորդում է ընդունում, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը եւ 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին եւ մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր եւ Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, իսկ Ա. Ադամյանը աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման եւ Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Նասիբյան եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։