1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 հունվարի 2019թ., 00:00
Ավելի քան 300 միգրանտներ պատի տակ փորվածքի միջոցով Մեքսիկայից ներթափանցել են ԱՄՆ Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Ինչպես է պետք թեյ թրմել Կա ղարաբաղյան կարգավորման առաջընթացի դրական ազդանշան Կառավարությունը կազմավորվեց. Հայտնի են 12 նախարարների անունները Արարատի մարզպետի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան. «Սպառնաց, թե բան-ման կբացահայտեմ» Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով. որքան կարժենա հացը Ծեծկռտուք ու կրակոցներ Երեւանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը պաշտոն կստանա ԱԳՆ-ում Փաշինյանի «ախրաննիկ», ապա «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է Նոր Մոսկվայում թալանել են գործարար Սերգեյ Ղազարյանի տունը Երեւանում մի խումբ երիտասարդներ ջարդուխուրդ են անում մեքենան, կրակում նրա ուղղությամբ․ վայրագություն օրը ցերեկով Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տրամադրել Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները Չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել. Շարմազանովը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին Կին պատգամավորները «կապրիզներ» ունեն. կարելի է ընդառաջել, բայց «երես տալ»՝ ոչ Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը Կամայական ազատումներ ու նշանակումներ՝ ՊԵԿ-ում. Քավոր ու մանկության ընկեր Դիմակավորված հատուկ օպերացիա Վանաձորում. բերման են ենթարկվել 10-ից ավելի քրեական անցյալով անձինք Դատաիրավական գռեհկություն Կոտրած տաշտակից անդին Պետք է կարողանալ ընդունել սխալն ու խախտումը Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. դատարանը հրապարակեց որոշումը (Տեսանյութ) Գրին քարտ շահածներին կստուգի Պենտագոնը Իրանցիների փախուստի փորձ՝ «Նուբարաշենից» Կալանավորումներ Մարտակերտում. Արցախի ոստիկանություն 25 ավտոմեքենա է բախվել Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղում Բարաք Օբաման` Գորբաչովի մասին հոդվածով լուսանկար է հրապարակել Ինչ պետք է սովորի հայի դուստրն՝ ըստ «Универ»-ի աստղ Արարատ Քեշյանի Սուրճն անհետացման վտանգի տակ է «Նրան ծանր վիճակի են հասցրել». Ջիգարխանյանը գրեթե ապրում է հիվանդանոցում Ֆրանսիայի նախագահը խոստացել է թռչել պարաշյուտով ԱՄՆ-ում սկսել են պատրաստվել նախագահական ընտրություններին Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ Քաղաքապետը կատակո՞ւմ է Հանրապետությունում H1N1 հայտնաբերվել է մոտ 60 պացիենտների մոտ. ԱՆ Տնօրինությունն աշխատակիցներին ստիպել է քայլել ծնկաչոք (Տեսանյութ) Իռլանդական լողափը կրկին հետ է քաշվել դեպի օվկիանոս Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ նկարը Սերբիայի նախագահը Պուտինին բալկանյան հովվաշան ձագ է նվիրել (տեսանյութ) Արմեն Սարգսյանը թենիս է խաղում կնոջ հետ․ տեսանյութ Ազատել են աշխատանքից՝ առանց ազատման հրամանի Լեւոն Երանոսյանի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել Մոսկվան դիվանագիտական էթիկայից դուրս է համարում Բաքվի մեկնաբանությունների տոնը Դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով․ Human Rights Watch Նոր զարգացումներ Մանթաշևի տան շուրջ․ փոշմանե՞լ են վաճառել, թե՞ կգործեն հետնամասում Փայլանը պահանջել է, որ Դինքի սպանության գործի ուսումնասիրմամբ զբաղվի խորհրդարանը Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են» Ձերբակալություն Երևանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում Աղաջանովների ընտանիքը սպասում է ՀՀ վարչապետի պատասխանին Պորոշենկոն իրեն նկարահանող ուկրաինացու ձեռքից գցել է հեռախոսը (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում. մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար, սպառնացել են սուպերմարկետը պայթեցնել Թուրքիայի լքված դղյակները. տնտեսական անկման դառը հետևանքներին (լուսանկարներ) ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ նախարարների համաձայնությունը Ռուսաստանում օդում իրար են բախվել երկու ռազմական ինքնաթիռներ Սամվել Մայրապետյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումն աննախադեպ էր ՀՀ-ի և ՄԻԵԴ-ի փոխգործակցության տարիների ընթացքում. Ռուբեն Մելիքյան Լապշինը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանից Արհեստական խոչընդոտներ. ինչո՞ւ է ուշանում Թեղուտի հանքավայրի վերաբացումը ՀՀ կառավարությունն օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից Գիտնականները նախազգուշացրել են առողջության համար ՀԴՄ կտրոնների վտանգավորության մասին Իշխանական պատգամավորներին հրահանգել են քիչ խոսել Մակրոնի նախկին թիկնապահը ձերբակալվել է Ալաբամայի բնակիչը բազմիցս երեխային մտցրել է չորացուցիչի կամ լվացքի մեքենայի մեջ Աստղակերպերը սկսել են նախկինից ավելի հաճախ ընկնել Շոտլանդիայում գտել են Մենդելեեւի աշխարհում ամենահին աղյուսակը Հայ բժիշկների մեծամասնությունը նախընտրում է աշխատել արտերկրում Ռուսական հումորային հաղորդման աստղը Բալիում երեխաների հետ փոթորկի մեջ է հայտնվել Եղիսաբեթ II թագուհու ամուսինը ՃՏՊ-ի է ենթարկվել Լարսը դեռ փակ է. կա ձնահյուսի վտանգ Վարդենյաց լեռնանցքը փակ է ՏՄՊՊՀ-ն ավարտել է ուսումնասիրությունը ալյուրի շուկայում Նոր խորհրդարանի հին բարքերը. «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» բանավեճերն ու քաշքշոցները ՔՊ թեկնածուին հաղթած Կապանի նոր քաղաքապետի ունեցվածքը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից մնացել է միայն անունը «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին Լուրջ վիճաբանություն ԲԴԽ անդամի եւ դատական կարգադրիչների միջեւ. բանը հասել է հայհոյանքներին
Հարցում

Վարչապետն ու պետությունը

Հոդվածաշարը տպագրվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի»՝ «Հայաստան 2018-2022» ծրագրի շրջանակներում

«Հայաստան 2018-2022» փուլի առանցքային դերակատարն ապագա վարչապետն է:
Հայաստանն ապրիլից թևակոխելու է զարգացման նոր փուլ, ու թեև փոխվելու է երկրի կառավարման ձևը, ակնհայտ է, որ առնվազն 2018-2022 ժամանակահատվածում, երկրի առանցքային դերակատարը կրկին լինելու է Սերժ Սարգսյանը՝ ապագա վարչապետի պաշտոնում։ Լայն լիազորությունների, նոր սահմանադրության և երկրում հակասական իրողությունների պարագայում ապագա վարչապետի և կառավարության գործունեության հնարավոր սցենարները շատ չեն։

Հետապրիլյան նոր իրականությունը

Նոր սահմանադրությամբ Հայաստանում ապրիլից պետական կառավարման համակարգում շատ բաներ նորություն են լինելու. չկան նախադեպեր, չկան պատրաստի դեղատոմսեր։ Հնարավոր չէ հաշվարկել բոլոր ռիսկերը։ Մինչև կառավարման բոլոր օղակները հարմարվեն նոր իրականությանը, անցնեն ադապտացիոն փուլը, պահանջվելու է որոշակի ժամանակ։ Գուցե շատ, գուցե՝ քիչ։ Բայց դա շատ կարևոր ժամանակահատված է լինելու։

Ապագա վարչապետի հիմնական խնդիրները

Հաշվի առնելով պետության տնտեսական խնդիրները, Ադրբեջանի գործոնը և այլ մարտահրավերներ՝ մեր երկրի համար կենսական խնդիր է պետական համակարգի և հանրային կյանքի բնականոն ընթացքի ապահովումը։ Այդ նոր, ադապտացիոն փուլը հնարավորինս պետք է կրճատվի։ Հայաստանն այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա նման շռայլություն։ Սա, մեծ հաշվով, ապագա վարչապետի ամենաառաջին խնդիրն է լինելու։

Մեր երկրի պետական համակարգը վտանգավորության չափ իներտ, դանդաղ և պատասխանատվությունից մշտապես խուսափող համակարգ է։ Կառավարման անցումային փուլը նրա համար ամենապարարտ հողն է՝ գլուխ պահելու և չաշխատելու կոնտեքստում։ Սա լուրջ խնդիր է և լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել երկիրը: Իսկ լուծման բանալին ակնհայտ չէ։

Խորհրդարանական կառավարումն՝ իր բոլոր դրական և բացասական կողմերով, ունի մեկ առանձնահատկություն՝ այն իր կենտրոնաձիգությամբ, կառավարելիության իր ռեսուրսով էապես զիջում է նախագահական կառավարմանը։ Զարգացած քաղաքացիական հասարակության և կայացած քաղաքական ինստիտուտների պարագայում սա լավ է։ Իսկ երբ չկա այդ ամենը, իսկ մենք գիտենք, որ այդ ամենը Հայաստանում այսօր բացակայում է, ապա այս կառավարման ձևի մեջ հնարավոր վտանգներ են պարունակվում։

Ապրիլից սկսած և այդպես շարունակ՝ Հայաստանը մտնում է որոշակի անորոշությունների և տուրբուլենտության փուլ։ Այսօր դա քչերն են հասկանում, շատերի համար ոչինչ չի փոխվում, բայց ամսեամիս այս նոր մթնոլորտն իրեն զգացնել է տալու։ Սա նշանակում է՝ կենտրոնախույս տրամադրությունների ուժեղացում, սա նշանակում է ազդեցության նոր բևեռների ձևավորում և ուժեղացում։ Առաջին հայացքից՝ այստեղ վատ բան չկա, և դա է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը։ Վտանգը հետևյալի մեջ է՝ Հայաստանում չկա կայացած միջին խավը, նրա տեսակարար կշիռը երկրում անչափ փոքր է, պետական և հասարակական ինստիտուտները ֆորմալ են գործում, երկրում գրեթե վերացած է քաղաքական դաշտը։ Այս պայմաններում՝ կենտրոնախույս տրամադրությունների հնարավոր ուժեղացման դեպքում, կարող է ուժեղանալ ոչ թե հասարակությունը՝ ի դեմս հասարակական-քաղաքական լայն շրջանակների, այլ՝ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող շրջանակները, հրոսակախմբեր ունեցողները, խմբերը, որոնք ի վիճակի են «գնել» մարդ, պատգամավոր, կուսակցություն, նախարար, լրատվամիջոց՝ ինչպես համապետական, այնպես էլ ռեգիոնալ մակարդակով։ Այս ամենի վտանգավորությունը բացատրելու անհրաժեշտություն, վստահ եմ, չկա։

Ըստ այդմ՝ ապրիլից ապագա վարչապետի մյուս կարևորագույն խնդիրը երկրում կառավարելի վիճակ, քաղաքական և քաղաքացիական համակարգերով պետության կենսագործունեության ապահովումն է։ Միանգամից ասենք՝ սա չափազանց բարդ խնդիր է, և արդեն հին մեթոդներով ուղղակի անհնար է լինելու։ Սա նոր իրավիճակ է, սրա համար անհրաժեշտ է լրիվ այլ մոտեցում, այլ գործիքներ։ Կարևոր է նաև ժամանակը՝ չի կարելի պահը բաց թողնել։

Ապագա վարչապետի երրորդ խնդիրը որոշ իմաստով ածանցվում է նախորդից։ Հիմա բոլորը խոսում են անհրաժեշտ փոփոխություններից, և դա ճիշտ է, սակայն առարկայորեն ի՞նչ են հասկանում դրա տակ՝ ոչ ոք չի մանրամասնում: Իսկ ո՞վ է ասել, որ ցանկացած տիպի փոփոխությունը միշտ դեպի լավն է լինում։ Բոլո՞ր փոփոխություններն են արդյոք լավը։

Այնուամենայնիվ, ակնհայտ է նաև, որ փոփոխությունների ուշացումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ երկրի համար: Պետությունը կմտնի խորը լճացման փուլ։ Կշարունակվի երկրի դատարկումը։ Մյուս կողմից՝ հապճեպ և լավ չհաշվարկված փոփոխությունների գնալու պարագայում, մեծ է ավելի վատ վիճակում հայտնվելու հավանականությունը։

Ո՞րն է ելքը։

Ըստ նոր սահմանադրության՝ ՀՀ նախագահի դերն արարողակարգային և ներկայացուցչական է, առաջին փոխվարչապետն ու երկու փոխվարչապետներն օբյեկտիվորեն զբաղված են լինելու պետության ընթացիկ, ամենօրյա կառավարման խնդիրներով։

Ապագա վարչապետը ստիպված է լինելու կենտրոնանալ մեր նշած երկու հիմնական խնդիրների վրա, այն է՝ թույլ չտալ համակարգի խափանում և ապահովել պետության բնականոն կենսագործունեությունը: Եթե սրան էլ գումարենք ղարաբաղյան բանակցություններն ու անվտանգության խնդիրների լուծումը, ապա հասկանալի կդառնա, որ հեռանկարային, խորքային փոփոխություններ գեներացնելու ժամանակ և մեխանիզմ չի լինելու, և փոփոխությունների պահանջը մնալու է օդում կախված։ Սա կբերի համատարած, բոլոր կողմերից հնչող, բայց՝ անորոշ փոփոխությունների պահանջի մեծացմանը, ինչը մեծացնելու է ներհասարակական լարվածությունը, մյուս կողմից՝ իշխանության վերնախավում ձևավորվելու է մթնոլորտ, թե՝ դեռ ժամանակը չէ, էլի սպասենք։ Սա վտանգավոր կոնֆլիկտ է։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իրական փոփոխություններն անհնար են։

Պատասխանը հետևյալ երկու հարցի մեջ է. ա/ի՞նչ է փոփոխությունը և բ/ումի՞ց ակնկալել ոլորտային փոփոխությունների մոդելների առաջարկներ, ումի՞ց ակնկալել նոր ծրագրեր, նոր գաղափարներ։

Առաջին հարցի պատասխանը հստակ է՝ ցանկացած փոփոխություն պետք է ունենա հստակ բովանդակություն, ժամանակացույց, մեխանիզմ։ Եթե սրանք չկան, ցանկացած փոփոխության պահանջ՝ դատարկախոսություն է։

Երկրորդ հարցի պատասխանը նույնպես առարկայական է։ Մեր այս շարքի նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ պետության համար շատ լավ կլիներ, եթե սահմանադրական փոքր լիազորություններ ունեցող 4-րդ նախագահը երկրի գործադիր իշխանությանն ու հանրությանը ներկայացներ տարբեր ոլորտների խորքային բարեփոխումների տեսլականներ։ Միայն այդ կերպ նա կարող էր ձեռք բերել իրական ֆունկցիոնալ նշանակություն։ Այդ դեպքում ապագա ՀՀ նախագահն ստանում է նոր և կարևոր դերակատարում՝ նա լինում է կարևորագույն օղակ՝ փոփոխությունների ծրագրեր առաջարկող՝ առանց կիրառման լիազորությունների։ Վարչապետն այսպիսով կարող է, մշտապես համադրելով կայունություն ապահովելու և փոփոխություններ իրականացնելու խնդիրները, բալանսավորել փոփոխությունների ծավալները, որակները, հերթականությունը և հանձնարարել դրանց մեկնարկը և կառավարելի ընթացքն իր կառավարությանը։ Այստեղ, իհարկե, կա մեծ հարցական՝ 4-րդ նախագահն իր մեջ ունենալու՞ է նման ցանկություն, առաքելություն։

Փոփոխության ծրագրերի, նախագծերի հաջորդ աղբյուրն այն համակարգն է, որը կարող է ստեղծել ապագա վարչապետը։ Սա բազմաթիվ երկրներում ընդունված մեխանիզմ է. ստեղծվում են երկրի ղեկավարի հետ ուղիղ աշխատող համակարգեր, որոնք գեներացնում են գաղափարներ, որոնք հասարակության հետ խոսում են ավելի ընկալելի, ոչպաշտոնական, ոչբյուրոկրատական լեզվով, և իրական լիազորությունների տիրապետող իշխանությանն անընդհատ ներկայացնում առաջարկներ, լուծումներ։

Եվ վերջապես՝ երկրի համար անհրաժեշտ փոփոխությունների պահանջը չի կարող շրջանցել իշխող ուժին՝ ՀՀԿ-ին։ Իշխանության կուսակցության պլանավորված բարեփոխումը, այդ թվում՝ նոր դեմքերի և նոր արժեքների ներգրավմամբ, այսօր բխում է պետության շահերից։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan