ՌԴ Նախագահի թեկնածուների կեսը ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել է եկամուտների վերաբերյալ
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու գրանցվածների կեսը եկամուտների հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ է տրամադրել: Այդ տեղեկատվությունը կնշվի ընտրատեղամասերում լուսանկարներով և ինքնակեսագրականով տեղեկատվական պաստառների վրա: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ չորս թեկնածուների եկամուտների մասին անհավաստի տեղեկատվություն չկա, իսկ մյուս չորսի դեպքում այդպիսի տվյալներ կային:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հաստատել էր նախագահական ընտրությունների բյուլետենները: Առաջին համարի տակ Սերգեյ Բաբուրինն է, նրան հետեւում է Պավել Գրուդինինը (2), ապա՝ Վլադիմիր Ժիրինովսկին (3), Վլադիմիր Պուտինը (4), Քսենիա Սոբչակը (5), Մաքսիմ Սուրայկինը (6), Բորիս Տիտովը (7) եւ Գրիգորի Յավլինսկին (8):