Որդի ունենալու առիթով մարմնավաճառների հետ խրախճանք կազմակերպած տղամարդը սպանել է նրանցից մեկին
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում որդի ունեցած տղամարդը որոշել է հայրանալու առիթը նշել ընկերների և մարմնավաճառների շրջապատում, ինչը, սակայն, ավարտվել է ողբերգությամբ:
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, երիտասարդ հայրը կրակել է մարմնավաճառներից մեկին, որը մահացել է: Վեճի պատճառ է հանդիսացել ինտիմ ծառայությունների գնի շուրջ ծագած անհամաձայնությունը:
Ըստ նախնական տվյալների՝ այն ընթացքում, երբ տղամարդու նոր ծննդաբերած կինը գտնվել է հիվանդանոցում, նա որոշել է այդ հատուկ առիթը նշել տանը՝ մարմնավաճառների ու ընկերների հետ: Հենց իրենց տանն էլ մարմնավաճառի հետ վիճած տղամարդը կրակել է նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Նորաթուխ հայրիկն այժմ ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրված սպանության հոդվածով և սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: