1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հոկտեմբերի 2018թ., 00:00
Եթե նարկոտիկի դեմ մարզպետն է պայքարելու, ուրեմն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը էլ չկան Նախկին սիրեցյալի հետ սեռական հարաբերություններ ունենալը կարող է օգտակար լինել Նիդերլանդներում տրվել է «X» սեռի առաջին անձնագիրը Ովքեր կշահեն եւ կտուժեն անցումային արդարադատությունից Անցումային արդարադատությունն այս պահի ամենակարեւոր խնդիրը չէ. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Լեոնարդո դա Վինչին շեղաչք է եղել Մի քանի մտահոգություններ անցումային արդարադատության հետ կապված. Էլինար Վարդանյան (Տեսանյութ) Ֆրանսիայում առաջարկում են արգելել մարզային շեշտադրումներով խոսքի ծաղրը Էր Ռիադը Հաշաքջիի սպանության մեջ մեղադրում է գահաժառանգի խորհրդականին. NYT Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ «Ամերիա բանկ»-ում փորձել են խոշոր չափի ԱՄՆ դոլար «խուրդել» Կոկորինի եւ Մամաեւի խափանման միջոցը մնաց կալանքը Ամերիկացի դերասանը հիշել է Հայոց ցեղասպանություն մասին՝ Թրամփին Հիտլերի հետ համեմատելիս Քարիմ Բենզեման մեղադրվում է մարդ առևանգելու մեջ Ջուր խմող մարզիչը զվարճացրել է համացանցի օգտատերերին Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիում գտնված նորածինների մորը Հայտնի խոհարարը բացահայտել է կատարյալ համբուրգերի գաղտնիքը Վրաստանը պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը Ղրղըզստանի նախկին նախագահ Աթամբաևի խորհրդականի նկատմամբ հետախուզում է հայտարարվել «Նրան այլ տեղ եմ հրավիրել». Պուտինի թիկնազորի նախկին ղեկավարը պատասխանել է Նավալնիի՝ բանավեճի հրավերին Անցումային արդարադատություն. քննարկում կլոր սեղանի շուրջ ՔՊ-ն կես տարում հաջողացրել է ադապտացնել ՀՀԿ-ի բոլոր արատները Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը՝ ի հիշատակ Արա Գյուլերի (տեսանյութ) Կոլեկտիվ անպատասխանատվություն կամ անլուրջ վերաբերվելու հետևանքները Քիմ Քարդաշյանի ամբողջովին մերկ լուսանկարը զայրացրել է նրա երկրպագուներին Չինաստանում արհեստական «լուսինը» կփոխարինի փողոցային լուսավորությանը Կիրա Նայթլին արգելում է իր դստերը արքայադստրերի մասին մուլտֆիլմեր նայել Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատկիցները փակել են միջպետական ճանապարհը Ջորջ Բուշի դուստրը պատմել է Սպիտակ տանը շրջող ուրվականների մասին Թրամփը գովել է ինքնաթիռում հրդեհի ժամանակ տիկնոջ վարքը Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով Ինչպես հնարավորինս արագ ազատվել անպատասխան սիրուց (լուսանկարներ) Հասարակաց տների սեփականատերը մահացել է մարմնավաճառուհու հետ զվարճանքից հետո Էջմիածնում քարոզարշավի ժամանակ օգտագործվել են պետական և վարչական լծակները Թուրքիայի մզկիթներից մեկում հավատացյալները 37 տարի շարունակ սխալ ուղղությամբ են նամազ արել Հղիության 9 ամիսները՝ 3D 10 րոպեի ընթացքում(Տեսանյութ) ԱՄՆ-ը Վրաստանին է փոխանցել պարեկային մոտորանավեր ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի ՀՀ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 24-ին Թուրք հաղորդավարն Արա Գյուլերի մահվան լուրն ընթերցելիս ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ) Պետք է լրացուցիչ հարկել մանրածախ առևտրով զբաղվող խոշոր առևտրային ցանցերը. Արտակ Շաբոյան Սեւանա լճից բաց է թողնվել ավելի քան 197 մլն խմ ջուր Կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին. Տիգրան Ավինյան Բարսեղ Բեգլարյանի գործը իրավապահնների գլխին պատուհաս է դարձել. ի՞նչ է նա պատմել. մանրամասներ Շիրակ Թորոսյանի մասով՝մեր թիմում հայտնվելու խոսակցություն եղել է. «Ելքի» պատգամավոր Ավտոմեքենաների «հավաքածու», 200 000 դոլար, 62 միլիոն դրամ. Փոխնախարարի ունեցվածքը «Մարդիկ էլ կան կոկաին են բերում». Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին Բրիտանիայում ամեն երրորդ դեռահաս հոգեկան խանգարումներ ունի «Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». տարածքներ ենք կորցնում Հայտնի ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ. ուշագրավ մանրամասներ Եվրամիության երկրները տոննաներով ոսկի են գնում ԵՄ-ն առաջարկում է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել Էրդողանը քնել է ասուլիսի ժամանակ (Տեսանյութ) Պոլիկլինիկաներում մինչև 7 տարեկան երեխաներին հատկացվող դեղերի դեֆիցիտ կա «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը խմել են տիկին Ռիտայի քամած նռան հյութերը Կյանքը երկարաձգելու միջոց է հայտնաբերվել Սեքսին արժանի այլընտրանք է գտնվել Թուրքերը նորից խուզարկել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանը Պաշտոնական վիճակագրության տարօրինակությունները.Ինչո՞ւ են շատերը բողոքում թանկացումներից Ճապոնացիները կհեշտացնեն վիզաների ստացումը Շարլիզ Թերոնը որդուն զբոսանքի է հանել շրջազգեստով 100-ամյա տատիկը իր երկարակեցության գաղտնիքը համարում է թեյի մեջ մեկ կաթիլ բրենդի լցնելը Կեսարյան հատումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի ուղեղի ապագա զարգացման վրա Գիտնականներին հաջողվել է «սպանել» ՁԻԱՀ–ը՝ ցողունային բջիջների օգնությամբ Ինչի մասին կարող է վկայել մատների երկարությունը «Միսս Լիբանան»-ը հակառակորդուհու հետ գրկախառնվելու համար զրկվել է տիտղոսից «A1+»-ը նվեր է պատրաստել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Էյֆորիայի անցնելուց հետո կասկածի տակ կդրվի ապագա խորհրդարանի լեգիտիմությունը. Քոչարյան Նայենք աշխարհին Արա Գյուլերի ֆոտոխցիկի օբյեկտիվի միջոցով Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով. ՄԱԿ Քոչարյանի փաստաբանները ՄԻԵԴ դիմելու համար հայց են պատրաստում Գագիկ Ծառուկյանը պատերազմ հայտարարեց լրագրողներին (Տեսանյութ) Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ Մարիխուանայի հերթ՝ Մոնրեալում (Տեսանյութ) Մաքուր հագուստներով էին, նոր փոխված տակդիրներով ու կուշտ. մանրամասներ Գյումրիում հայտնաբերված երեխաների մասին Կալանավորվել է «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» փեսան Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (տեսանյութ) Ինչպես է երգչուհի Լոլիտան ծեծել Անդրեյ Մալախովին եւ Ստաս Կոստյուշկինին «Տիտանիկ II»-ը ծով դուրս կգա 2022-ին
Հարցում

89 թվականի մարտի 8-ը

«The fish is my friend too», he said aloud...»,- թելադրեց անգլերենի դասախոս ընկեր Գալստյանը` 1987թ-ի սեպտեմբերի մեկին` հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի առաջին դասին, հատու մտնելով լսարան ու կտրուկ բացելով Հեմինգուեյի հատորը:

Այդ տարի ընդունվածներս անգլերենից ընդունելության քննություն չէինք հանձնել ու ընդամենը դպրոցական գիտելիք ունեինք: Բայց խմբում հիմնականում թիվ 114 անգլիական դպրոցն ավարտած աղջիկներ էին: Ակնհայտ էր, որ խնդիր է հասունացել առաջին իսկ օրը, որովհետև գիտելիքների առումով այլ կերպ էի պատկերացրել իմ «շռնդալից» մուտքը պետական համալսարան: Թեև ավարտել էի քաղաքի ցուցադրական դպրոցներից մեկը, որը պարբերաբար փոխանցիկ դրոշ էր ստանում, բայց մեր օտար լեզվի լինգաֆոնային կաբինետը վերջին տարիներին ծառայում էր միայն մեր դասարանի տղաների տրոլեյբուս քշելուն: Ասեմ ինչպես. քաղաքային տրանսպորտում այդ տարիներին վարորդը բարձրախոսով հայտարարում էր հաջորդ կանգառը, ինչպես մետրոյում: Ու մեր տղաներից որևէ մեկը, նայած այդ օրը ով էր «ռեյսի» դուրս եկել, դասի ժամանակ լինգաֆոնային կաբինետի մնացորդ գործիքներից ու լարերից տրոլեյբուսի իմիտացիա էր ստեղծում ու դասը սկսվելուց մի երկու րոպե անց հայտարարում էր․ «Հաջորդ կանգառը պետօպերա, իջնողներն առաջանան»: Ու վերջում նստածները սկսում էին առաջանալ: Ահա, այսպես մենք հաղթահարում էինք միջազգային լեզվի քերականական խոչընդոտները:

Դպրոցից մնացած միակ անգլերեն նախադասությունը, որն ամրապնդվել էր ուղեղիս մեջ «Hovhannisyan, stop talking»-ն էր: Ահա, այսպիսի հզոր պաշարով հայտնվեցի անգլիական դպրոց ավարտածների խմբում ու Հեմինգուեյի «Ծերունին և ծով»-ից թելադրություն պիտի գրեի 87 թ.-ի ուսանողական առաջին դասին: Շրջվեցի ու տեսա մեր զուգահեռ դասարանի Նունեի շվարած դեմքը, ով հիպնոտիկ հայացքով նայում էր ինձ: Ինքը թեև շատ լավ էր սովորում, բայց անգլերենի հարցը նույն վիճակում էր, և իր հայացքն ապրումակցում արտահայտող միակ դեմքն էր ամբողջ խմբում. մենք լուռ հասկացանք իրար: «I have never seen or heard of such a fish. But I must kill him…»՝ շարունակում էր թելադրել ընկեր Սվետլանա Գալստյանը:

Դասից հետո մոտեցա նրան ու հայտնեցի, որ ուզում եմ խումբս փոխել, քանի որ այս խումբն անգլիական կրթություն ունի:

Նա, մեղմ ասած, հայացքով վերացրեց ինձ ու սկզբում ասաց . «Ինչ ուզում եք, արեք»,- ապա հետ կանչեց, տվեց բազմաթիվ թղթեր ու գրքեր և ավելացրեց՝ գնացեք, սովորեք: Գնացի սովորելու: Հեմինգուեյից այս հատվածն, ի դեպ, գրում եմ հիշելով՝ նույն օրն անգիր էի արել մի հսկա հատված:

«Բարդ» էին մեր հարաբերությունները, քանի որ ինքն անգլերենի փայլուն մասնագետ էր, խումբը լավն էր, ես՝ ամբիցիոզ ու առանց լավ անգլերենի:

Ղարաբաղյան շարժումը փրկեց ինձ: Ընկեր Գալստյանը ծագումով Ղարաբաղից էր ու ինձ տեսնելով շարժման տարածքներում ինքնամոռաց ու միշտ մաժորային վիճակում` համաներում հայտարարեց:

1989 թվականն էր: Քաղաքում պարետային ժամ էր ու «Ղարաբաղ» կոմիտեն՝ ձերբակալված: Մարտի ութն արդեն հեռացվել էր տոնացանկից. մենք խորհրդային տոներ էլ չէինք տոնում: Բոլորը թաքուն ափսոսում էին, բայց մենք այլևս խորհրդային տոներ չէինք տոնում, նոր աշխարհ էինք կերտելու: Ու քանի որ պարետային ժամ էր՝ տղամարդկանց հանդեպ հատկապես խիստ էին: Որոշվեց, որ այդ օրը կանայք խորհրդային զորքի դեմ պիտի բողոքի երթ անեն: Բոլորին իհարկե չեմ հիշում, բայց մեր ֆակուլտետի, մեր բանասիրականի մասնաշենքի ուսանողուհիներ ու կին դասախոսներ շատ կային:

Ես կարծում եմ` կա՛մ տասնութ տարեկան պետք է լինես, կա՛մ մի շարք այլ հատկանիշներ ունենաս, որ դուրս գաս խորհրդային ռուսական բանակի դեմ բողոքի ցույցի. ես տասնութ տարեկան էի: Մենք խրոխտ բարձրացանք Կենտկոմի շենքի մոտ, հետո իջանք Բաղրամյանով ու Գրողների միության մոտից թեքվեցինք Իսահակյան փողոց: Մի քանի րոպեից ինչ-որ մեկն ասաց․ «Մեզ երկու կողմից փակել են»: Փակուղին տագնապ առաջացրեց, բայց ցրվելու փորձեր չեղան: Ռուս զինվորները փակել էին Իսահակյան փողոցի փոքր հատվածը` երկու կողմից: Ռուսերեն ինչ-որ բաներ էինք վանկարկում ու պահանջում, ու անսպասելի կտրուկ, զինվորները մտան շարքերի մեջ, սկզբում ուղղակի հրում էին, իսկ երբ տեսա դիմացիս կնոջ մեջքին «դուբինկայով» հարվածող զինվորին ու ոտքերը ծալվող կնոջը, ինձ թվաց` անզորությունից կգժվեմ: Վախ չկար, ու դա քաջությունից չէր: Անհավասար ուժի այլանդակ բռնությունը կարողանում է առաջացնել մի այնպիսի ոչ բանական վիճակ, երբ դու այլևս չես մտածում, թե ինչ կլինի՝ դու անարդարությունից գժվում ես:

Հենց այդ պահին բաճկոնիս օձիքից մեկը քաշեց, բայց քաշելու ձևից հասկացա, որ զինվոր չէր: Շրջվեցի ու տեսնեմ ընկեր Գալստյանն է: Ինձ ու ընկերուհուս քաշեց դեպի մայթ, մեզ հրեց առաջին բնակելի շենքի մուտքից ներս ու հրահանգեց ինչքան ուժ ունենք բարձրանալ վերջին հարկ, որովհետև զինվորները կարող էին նաև մուտք մտնել:

Վերջին հարկում, ինչպես պարզվեց, իր ծանոթներն էին ապրում: Նրանք ընդունեցին մեզ, հանգստացնող կաթիլներ, տաք թեյ տվեցին ու այդ օրերին շատ հաճելի ու փառասիրությունդ շոյող «վայ, էրեխեք ջան, էս ինչ էրեխեք ունենք» նախադասություններով մեզ վերակենդանացրին: Իջանք, երբ արդեն Իսահակյանը դատարկված էր:

Երբ մտա մեր բակ, մեր տան բոլոր պատուհաններին հարազատներիցս մեկի դեմքն էր տպված ապակուն, իսկ հայրս գնացել էր ինձ փնտրելու: Չգիտեմ ոնց, բայց մենք էլի հաղթել էինք… Հաստատ հիշում եմ, որ զգացողությունն այդպիսին էր:

Մարտի ութը հիմա նորից տոնվում է: Ծաղիկ նվիրելու օր է, վատ չէ՝ մի տոն ավելի կլինի: Տարբեր մարտի ութեր են եղել մեր խորհրդային, հետխորհրդային կյանքում, բայց 89-ի մարտի ութը կնոջ մեջքին իջնող «դուբինկայի» մարտի ութ էր: Մտապատկերի հետագիծը երկար է:

Ողբերգական ձմռան առաջին գարունն էր: Ութսունինը թվականը նոր էր սկսվում:

Լուսինե Հովհաննիսյան

 

website by Sargssyan