Թուրքիան շարունակում է մարտական գործողությունները Սիրիայի քրդերի դեմ
Թուրքիան շարունակում է մարտական գործողությունները Սիրիայի հյուսիսային քրդաբնակ Աֆրինի նահանգի դեմ: Հեռվից նկարահանված տեսանյութը ցույց է տալիս Թուրքիայի կողմից հրթիռակոծությունը: Տեսանյութում երևում են նաև Թուրքիայի ու Սիրիայի սահմանի անցակետը, ինչպես նաև թուրքական զինվորական բեռնատարները, որոնք խճուղով շարժվում են դեպի Սիրիա:
Անցած ամսից՝ հունվարի 20-ից անկարան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի քրդական ջոկատների դեմ՝ նրանց համարելով ահաբեկչական կազմակերպություններ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ը աջակցում է քրդական ջոկատներին, և Թուրքիայի գործողությունների պատճառով որոշ չափով սրվել են Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները: