Ավելի կտաքանա, իսկ Տրնդեզին անձրեւ կգա
Հայաստանում Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին առանձին շրջաններում, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Մայրաքաղաքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.4C (1979 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.0C (1972 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.9C