Ճամբարակ համայնքին կնվիրաբերվի Ֆիննախի լուծարված ուսկենտրոնի գույքը
ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը:
Նա հիշեցրեց, որ անցած տարի լուծարել են ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը, որը գտնվում էր Ֆինանսների նախարարության ներքո, և այդտեղ բավականին լավ պահպանված գույք ունեն, որի մեծ մասը գրեթե նոր է:
«Ճամբարակ համայնքի համայնքապետը մեզ դիմել է նամակով. մենք խնդրում ենք կառավարության թույլտվությունը, որ այս ամբողջ գույքը, այնտեղ կան նաև համակարգիչներ, որոնք օգտագործման ենթակա են, նվիրաբերենք Ճամբարակ համայնքին, որը սահմանամերձ համայնք է»,-ասաց նա:
Ըստ ակնկալվող արդյունքի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի դպրոցներին և վարչական այլ շենքերին գույքը նվիրաբերելով` կապահովվի վերջիններիս կահավորման և համակարգչային տեխնիկայով համալրման հարցը: