Մեկ օրում 114 միլիարդ դոլար են կորցրել
Երկուշաբթի օրը ԱՄՆ ֆոնդային բորսայի կտրուկ անկումը հանգեցրել է նրան, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ 114 միլիարդ դոլար են կորցերլ, այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Բլումբերգ» գործակալությունը:
Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրը 3.8-4.6 տոկոսով անկում են ապրել՝ ԱՄՆ պարտատոմսերի եկամտաբերության աճի կապակցությամբ մտավախության ֆոնին, Dow Jones-ը եւ S&P 500-ը այդպիսով չեղարկել են 2018-ին գրանցած ամբողջ աճը:
Գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում ամենից շատ նվազել է Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթի կարողությունը. նա մեկ օրվա ընթացքում 5.1 միլիարդ դոլար է կորցրել: Երկրորդ տեղում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ՝ մեկ օրում 3,6 միլիարդ դոլար կորուստով: Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը երրորդ տեղում է՝ մեկ օրվա ընթացքում 3.3 միլիարդ դոլար կորուստով :
Լուրեր Հայաստանից - NEWS.am