Թուրքիայում մեծ իրարանցում են առաջացրել Փայլանի՝ Ֆրանսիայում արած հայտարարությունները
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆրանսիական France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ մեծ մտավախություններ ունի սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի գործողություններից տուժող խաղաղ բնակչության վիճակի հետ կապված և համեմատել էր կատարվածն ավելի քան մեկ դար առաջ հայ ժողովրդի վերապրած ցեղասպանության հետ:
«100 տարի առաջ նույն բանն անում էին հայերի հանդեպ, և դա բերեց Հայոց ցեղասպանության, ես՝ որպես հայ, Աֆրինի հետ կապված մեծ վախեր ունեմ», - ասել էր Փայլանը:
Հայազգի պատգամավորի այս խոսքերը մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում, երկրի իշխանամետ մամուլը նրան մեղադրել է կողմնակալության, սուտ տեղեկություններ տարածելու և Թուրքիայի դեմ ատելություն սերմանելու համար:
Թուրքական Ensonhaber.com կայքն էլ սուտ է որակել ավելի վաղ Աֆրինում հայազգի երիտասարդի մահվան մասին լուրն ու լուրի տարածման համար մեղադրել Փայլանի կուսակցությանը:
Թուրքական Star պարբերականն էլ, իր հերթին, «Հայազգի Փայլանը Ֆրանսիայում ատելություն է փսխում Թուրքիայի վրա» վերնագրով հոդվածում գրել է, որ ընդդիմադիր պատգամավորը «շարունակում է ցեղասպանության մասին 100-ամյա սուտը»:
Բացի այդ՝ թուրքական մամուլը պնդել է, որ Փայլանը կողմնակալություն է դրսևորում ու լռում քուրդ զինյալների կողմից թիրախավորվող խաղաղ բնակիչների մահերի մասին: