Վրաստանում խստացվում են «օրենքով գողերի» նկատմամբ սահմանվող պատժամիջոցները
Վրաստանի կառավարությունն օրինագիծ է նախապատրաստել, որի համաձայն՝ քրեական պատիժը «օրենքով գողերի» համար խստացվում է մինչև 15 տարվա ազատազրկման: Ինչպես փոխանցում է News.mail.ru-ն, այս մասին հայտարարել է վրաց ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին:
Ներկայում Վրաստանում «գողական հասարակությանն» անդամակցությունը պատժվում է 5-8 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ «օրենքով գողերին» սպառնում է 7-10 տարվա ազատազրկում:
«Հենց որ տվյալ անձինք հատեն Վրաստանի սահմանը, իրավապահ մարմինները կձերբակալեն նրանց: Տվյալ օրինագիծը նախատեսում է բոլոր տեսակի միջոցառումների խստացումը «օրենքով գողերի» և նրանց հետ կապված անձանց նկատմամբ», - ասել է Մեզվրիշվիլին:
Օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկա օրերին կներկայացվի երկրի խորհրդարանի դիտարկմանը: