Ռուսաստանը նշում է Ստալինգրադյան ճակատամարտի 75-ամյակը
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վոլգոգրադում (նախկին Ստալինգրադ) ներկա կլինի Երկրորդ աշխարհամարտի ամենաարյունալի ճակատամարտներից մեկի՝ Ստալինգրադյան ճակատամարտի 75-ամյակին նվիրված արարողությանը:
Ենթադրվում է, որ հանդիսավոր զորահանդեսին կմասնակցեն 75 հրասայլեր, խորհրդանշելով ճակատամարտից անցած 75 տարիները: Վոլգոգրադի կենտրոնական հրապարակում տեղի կունենա 1500 զինծառայողների շքերթ, իսկ քաղաքի վրայով կանցնեն 50 օդանավեր:
Ցարիցին քաղաքը 1925 թվականին են անվանել Ստալինգրադ՝ ի պատիվ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի:
5 ամիս տևած Ստալինգրադի ճակատամարտը համարվում է Երկրորդ աշխարհամարտի ամենածանր ճակատամարտներից: Այն ավարտվել է նացիստական Գերմանիայի գրեթե հարյուր հազար զինծառայողների, այդ թվում ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի գերեվարմամբ:
Ճակատամարտի ընթացքում Ստալինգրադը գրեթե ամբողջությամբ ավերվել է, զոհվել են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ: Ենթադրվում է, որ խորհրդային բանակը մոտ 480 հազար զինծառակող է կորցրել, իսկ ֆաշիստական Գերմանիան մոտ 900 հազար:
1942 թվականի հուլիսից մինչև 1943 թվականի փետրվարի 2-ը տևած Ստալինգրադյան ճակատամարտը պատմաբանները համարում են բեկում, որից հետո ի հայտ է եկել Խորհրդային Միության և դաշնակիցների առավելությունը: 1945 թվականի մայիսի 9-ին պատերազմն ավարտվել է Գերմանիայի լիակատար ջախջախմամբ:
Խոհրրդային բռնապես Ստալինի հանցանքների բացահայտումներից հետո սկսվել է նրա անձի պաշտամունքի դեմ պայքարը, որի ընթացքում 1961 թվականին քաղաքն ավնանել են Վոլգոգրադ: