Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով
Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսն ԱՄՆ-ում կայացած աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Alexander Historical Auctions աճուրդի տունն այն 200-300 հազար դոլարի սահմանում էր գնահատել, իսկ մեկնարկային գինը 100 հազար դոլար էր:
Հիտլերի անվան փորագրությամբ Siemens հեռախոսը 1945 թվականին Հիտլերի բունկերում գտել են խորհրդային զինվորները եւ փոխանցել բրիտանացի սպայի: Վերջինի ընտանիքն այն պահպանել է ավելի քան 70 տարի: