Կրուիզային ճանապարհորդության առավելությունները
Կրուիզային ճանապարհորդության բազմաբնույթ առանձնահատկությունները ավելի շատ տպավորություններ են թողնում, քան մեկ ուղղությամբ նախատեսված հանգիստը:
Կրուիզների բարենպաստ հետեւանքները տուն վերադառնալուց հետո 6 ամիս պահպանվում են, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Բանն այն է, որ կրուիզային հանգիստը ունի 3 առավելություն՝ ցամաքից «փախչելու» զգայական, նախկինում չտեսնված տեսարանների շնորհիվ մտածական փորձ է տալիս եւ նոր սոցիալական տարածության մեջ է տեղավորում:
Գիտնականները կրուիզային արձակուրդներում եղած 317 զբոսաշրջիկների շրջանում հարցում են անցկացրել:
Պարզվել է, որ ճանապարհորդությունների ժամանակ մարդիկ երջանկություն են զգացել զգայական եւ տեսողական փորձի շնորհիվ: