Օլանդը Գերմանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետներին Վերսալ է հրավիրել՝ ԵՄ ապագայի մասին խոսելու
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վերսալ է հրավիրել Գերմանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետներին։ Հանդիպումը նախատեսված է մարտի վերջին, գրում է ֆրանսիական Le Journal de Dimanche պարբերականը։
«Նման կերպ նախագահը ցանկանում է ցույց տալ, թե ինչպես են կապված հիմնական չորս ուժերը եվրագոտում՝ ԵՄ-ի առջեւ ծառացած խնդիրների հարցում։
Գագաթաժողովում կքննարկվի Մերձավոր Արեւելքից փախստականների հարցը, Brexit-ի հետեւանքները, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում աճող լարվածությունը։ Այդ հարցերի շուրջ առաջնորդները պետք է միասնական մոտեցումներ ձեւավորեն»,-նշում է պարբերականը։
Առաջարկվում է նաեւ նախապատրաստվել մարտի 25-ին Հռոմեական պայմանագրի 60-ամյակը նշելուն, որը դրել է եվրոպական միասնական տարածքի հիմքը։