Բաքվում ռուսաստանաբնակ հայերին մեղադրել են Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկի աղբամաններն Ադրբեջանի դրոշի գույներով ներկելու համար
«Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ, ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի անդամ Այդըն Միրզազադեն մեղադրել է ռուսաստանաբնակ հայերին Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում տեղադրված աղբամաններն Ադրբեջանի դրոշի գույնով ներկելու համար:
Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО կայքը, ըստ ադրբեջանցի քաղաքական գործչի՝ Մոսկվայի հայերն այդ կերպ փորձում են սրել Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն ու հակառուսական տրամադրություններ ստեղծել Ադրբեջանում:
«Հնարավոր է՝ պատճառը կարող է լինել Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակի գնումը»,- ասել է Միրզազադեն՝ նշելով, որ միջադեպը պետք է շարունակի մնալ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ուշադրության կենտրոնում, իսկ մեղավորները պետք է «անպայման պատժվեն»: