Ռուսաստանում միջին խավը սկսել է ավելի շատ հանգստանալ
2017-ին ռուսաստանցիների ծախսերը արտասահմանյան հանգստի վրա աճել են, իսկ ահա նրանց եկամուտները չեն աճում: Ընդ որում, միջազգային թռիչքների վրա ծախսերն անցած տարի ավելացել են երեք անգամ: Ստացվում է Ռուսաստանում որքան վատ, այնքան ավելի է մեծանում արտասահմանում հանգստացողների թիվը:
Արտասահմանյան հանգստի վրա ռուսաստանցիների ծախսերը 2017-ին հասել է 31.3 միլիարդ ռուբլու (553.5 մլն դոլար):
Հաշվի առնելով Ռուսաստանի բազմաթիվ տարածաշրջանների խիստ կլիմայական պայմանները, հնարավոր է արտասահմանյան հանգիստը ռուսաստանցիների համար դարձել է անհրաժեշտություն: Նրանք վայելում են հրաշք կլիման եւ շնչում ազատության օդը:
Ռուսաստանցիներից շատերը, խոսքը միջին խավի մասին է, ամբողջ տարի խնայում են հանուն արտասահմանյան հանգստի:
Ամենաշատը արտասահմանում հանգստանում են մոսկվացիներն ու պետերբուրգցիները, ինչպես նաեւ երիտասարդները:
Ամենաշատ գումար 2017-ին ռուսաստանցիները ծախսել են Իտալիայում (405 միլիոն ռուբլի), ԱՄԷ-ում (206 մլն), Ֆրանսիայում (200 մլն), Իսպանիայում (175 մլն) եւ Գերմանիայում (150 մլն):
Իսկ հանգստացողների թվով եռյակը հետեւյալ տեսքն ունի՝ Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա եւ Բելառուս:
Հայաստանը ջանքեր պետք է գործադրի, որ ռուսաստանցիներն այստեղ ավելի շատ փող ծախսեն, բայց դրա համար շատ աշխատանք է պահանջվում եւ առաջին հերթին քայլեր, որ ռուսաստանցին այստեղ իրեն Ռուսաստանում չզգա, այլ արտասահմանում:
Top-News.am