Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր եւ իր աներորդու տղաներին
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 օգոստոսի 2018թ., 00:00
Իտալիայի իշխանություններն ասել են՝ ով է կամրջի ողբերգական փլուզման մեղավորը Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը Ջենովայում կամուրջի փլուզման հետեւանքով ավելի քան 600 մարդ անօթեւան է մնացել Նոր մանրամասներ նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին Վերին Լարսում բեռնատարների կուտակումները շարունակվում են Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան Ժիրինովսկին ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով կաշառք ստանալու դեպքեր Դոն Պիպոյի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Ադրբեջանական հեռուստաալիքով ցուցադրված Մեծ Հայքի քարտեզը զայրացրել է ադրբեջանցիներին (տեսանյութ) Կրասնոդարի երկրամասում Հայաստանի խանդոտ քաղաքացին պատվիրել է նախկին ընկերուհու սպանությունը ԶՈՒ թիկունքի պետն ազատվեց աշխատանքից Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ ԱԽ-ում լիազորությունները հանձնել երկրի վարչապետին Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Ղևոնդյանը Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կբարձրանա Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել Թութակը անպարկեշտ ձեւով հայհոյել է իրեն օգնության եկած փրկարարին (տեսանյութ) Քաղաքացին սպառնում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը. աշխատողներին տարհանում են Իտալիայում կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի (Տեսանյութեր) Թաքնված հարուստը. որքան ունեցվածք ունի թիվ մեկ բանտապետը Գյումրիում տղամարդը ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել այլ տղամարդու. (տեսանյութ) Պուտինի դասղեկը պատմել է՝ ինչպիսին էր ՌԴ նախագահը դպրոցական տարիներին Արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ճապոնիայում նախապատրաստվում են հրաբխի՝ «աղետալի» ժայթքմանը ԱՄՆ-ում 11-ամյա երեխան 10 րոպեում կոտրել է ընտրական համակարգի կայքի կրկնօրինակը Լոնդոնը չի պատրաստվում Վաշինգտոնի պահանջով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ Բաքվում ի պաշտպանություն Թուրքիայի դոլարներ են այրել Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի զույգերը Ալյուրը թանկացել է. առաջիկայում կվերանայվի կա՛մ հացի գինը, կա՛մ քաշը Դասագրքերը դպրոցներում կհատկացվեն ներդրումային գումարներով Թուրքիայի ճգնաժամը շատերին է վնասելու իր սահմաններից դուրս Սուրիկ Խաչատրյանի որդիները դարձել են պետական կառույցների համար կռվախնձոր Մարտի 1–ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Թուրքիան կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը Աշնանը 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան Արջը գնացել է գինու եւ օղու խանութ Ամերիկացի կոնգրեսականն Ադրբեջանում է. անվտանգությո՞ւն, թե՞ գաղտնի միաբանություն VARDA-ի աննկարագրելի կրքոտ պարը Երեւանում գործը հասավ նրան, որ համասեռամոլներն արդեն ոստիկանությունում ոստիկան են ծեծում (Տեսանյութ) Turkish Airlines–ը բոյկոտելու է ամերիկյան ընկերությունների գովազդները ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Երևանում Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի «Էրեբունի պլազայում» տեղի ունեցածի հետ Բաքվում խաբեբաները գունավոր պրինտերով մանաթ են տպել Թուրքիան չի սատարել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները, չի սատարի նաեւ Իրանի դեպքում Լուկաշենկոն հեռացրել է երկու նախարարի եւ հայտարարել ԱԽ քարտուղարի ծառայական անհամապատասխանության մասին Լարսի անցակետում գերծանր վիճակը շարունակվում է Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում. Երկրորդ նախագահի գրասենյակը տապալված ասուլիսի մասին Վերա Բրեժնևան ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը Տղերքը խմել էին ու քնա՞ծ մնացել ԱՄՆ-ն թիկունքից հարվածեց Թուրքիային Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են Վրացական կողմում սպասող ավտոշարասյան երկարությունը կազմում է 3,5 կմ Amazon-ը կարող է դառնալ 1 տրլն դոլար արժեքով 2-րդ ընկերությունն աշխարհում Վլադ Լիստևի գործընկերն ասել է՝ ով է նրա սպանության պատվիրատուն Ռուսաստանցի միլիարդատերերն ուրբաթ 4,1 միլիարդ դոլար են կորցրել Թոփլես Քիմ Քարդաշյանն անկողնում Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի վերադարձի հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում NBA-ի աստղը ծեծկռտուքի մասնակից է դարձել գիշերային ակումբում Ասուլիսը չի կայանա, իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի. Վիկտոր Սողոմոնյան ՍԱՊԾ-ի պարզաբանումը ՀՀ տարածքում ադրբեջանական ծագման ձմերուկի վերաբերյալ Ռուսաստանը պնդում է՝ անցյալ տարի ավարտել է իր քիմիական զինանոցի վերացումը Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ևս մեկ սխալ կրակոցը ծանր կորուստների կհանգեցնի Նավթի գները մի փոքր նվազել են Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում Մինչեւ 2050 թվականը Ջակարտան կարող է ջրի տակ անցնել Քաթարը դավաճանեց Թուրքիային նեղ պահին․ թուրքական պարբերական «Ազիզյաններ» սիթքոմը կարող է փակվել «Հրապարակ». ՌԴ-ն հայ իրավապահներին թույլ չի տալիս ձերբակալել նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին Ադրբեջանական TAP գազատարի կառուցումը հիասթափեցնում է իտալացիների. The New York Times Իսպանիայում Վրաստանից եւ Հայաստանից «օրենքով գողերի» են ձերբակալել ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանը վաղը ասուլիս է հրավիրել Անկարան պետք է ապահովի իր Կենտրոնական բանկի անկախությունը Յագլանդը՝ Ադրբեջանին. Մենք չենք ընդունում քաղբանտարկյալների առկայությունը Եվրոպայում Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նորվեգացի նախարարը պաշտոնից զրկվել է Իրան ուղեւորության պատճառով Իրանը նոր սերնդի բալիստիկ հրթիռ է ներկայացրել Իրանի տնտեսական խնդիրների պատճառը նաև ներքին կառավարման սխալներն են. Այաթոլլա Ալի Խամենեի
Հարցում

Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր եւ իր աներորդու տղաներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդին, ինչպես նաեւ քաղաքապետի աներորդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի տղան, որոնք զորակոչային տարիքի են, առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ընդ որում՝ երկուսն էլ նույն ախտորոշմամբ, ազատվել կամ ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությունից:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով Տարոն Մարգարյանի որդու վերաբերյալ մեր հարցմանը, պատասխանեց. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ Երեւանի քաղաքապետի որդին առողջ է, եւ այսօր սովորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում»: Նա հավելեց, որ Տարոն Մարգարյանի տղան Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանի ուսանող է, սովորում է պետպատվերով ուսուցման համակարգում: Այսինքն՝ օգտվում է պարտադիր զինվորական ծառայությունից տրամադրված տարկետման իրավունքից եւ այժմ բանակում չէ այդ պատճառով:

Երեւանի քաղաքապետի որդին, ինչպես տեղեկացանք Տնտեսագիտական համալսարանի ռեկտորատից, սովորում է ֆինանսական ֆակուլտետում: Նա առաջին կուրսի ուսանող է: Հատկացված տեղերի ընդհանուր քանակը եղել է 200-ը, որոնցից 12-ը՝ պետպատվերով (անվճար): Դրանցից մեկը, փաստորեն, բաժին է ընկել քաղաքապետի որդուն:

Բազմազավակ՝ վեց երեխաների հայր Տարոն Մարգարյանի երկրորդ որդին նույնպես շուտով զորակոչային տարիքի կդառնա: Եվ հավանական է՝ ժամկետային զինծառայության չմեկնելու հիմքերը նրա համար են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի համաձայն, բուհում պետպատվերով ուսանելն այլեւս չի համարվում բանակից տարկետում ստանալու հիմք:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի երկրորդ որդու վերաբերյալ մեր հարցմանը, քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետն ասաց. «Նա դեռեւս զորակոչային տարիքի չէ, ու դադարեցրեք ստահոդ տեղեկատվություններ տարածելը»: Ճշտող հարցին, թե այսինքն՝ իրականությանը չի՞ համապատասխանում այն, որ նա առողջական խնդիրների պատճառաբանանությամբ չի մեկնելու ժամկետային զինծառայության, Արթուր Գեւորգյանն արձագանքեց. «Չի համապատասխանում իրականությանը: Դուք հիմա խոսում եք ոչ զորակոչային տարիքի մարդու, ըստ էության՝ անչափահասի մասին»:

Քաղաքապետի երկրորդ որդին զորակոչային տարիքի կդառնա հաջորդ տարի: «Հաջորդ տարի կզանգեք, կպատասխանենք նաեւ տվյալ հարցին»,- արձագանքեց Արթուր Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին, մեզ չհաջողվեց նրանից մեկնաբանություն ստանալ՝ որդուն առողջական խնդիրների պատճառաբանությամբ պարտադիր զինծառայությունից ազատելու մտադրության ու նախապատրաստության մասին: Նրա օգնականը փոխանցեց, որ անձնական բնույթի հարցերին չի պատասխանում: Առաջարկել դիմել անձամբ պատգամավորին, ասաց, որ հիմա նրան հարմար է խոսել եւ կարող ենք զանգահաարել: Բայց ԱԺ պատգամավորը մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարանի աներորդին նույնպես բազմազավակ հայր է: Չորս որդիներից ավագը սովորում է ավագ դպրոցում եւ շուտով կավարտի այն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan