Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են արցախյան հիմնախնդիրը
Հունվարի 16-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է երկրի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ, հայտնում է minval.az-ը:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Մամեդյարովը տեղեկացրել է իր գործընկերոջը հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին:
Նշելով, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության շուտափույթ և փուլային կարգավորման նպատակով առարկայական, ինտենսիվ բանակցություններին՝ դիվանագետն ասել է, որ ՄԽ համանախագահների հետ համատեղ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: