Թուրքերը նախկինում կարծել են, թե Չայկովսկի լսելով մարդ կդառնան. Թուրք նախարար
Թուրքիայի մշակույթի տուրիզմի եւ մշակույթի տախարար Նուման Քուրթուլմուշը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օսմանյան մշակույթի մոռացման խնդրին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվելու հավաքելու ժողովրդի ստեղծած երգերը, որոնք մոռացության են մատնվել։
Նախարարի խոսքով՝ նախկինում թուրքական հասարակության էլիտար շերտերը կարծել են, թե Չայկովսկի լսելով մարդ կդառնան։ «Բայց նման բան չկա, մենք պետք է վերակենդանացնենք մեր ազգային մշակույթն ու արվեստը»,–ասել է Նուման Քուրթուլմուշը։