Մենք լավ ազգ դառնալու ներուժ ունենք. արդեն հավաքվել է 26 հազար 717 դոլար
Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար անցկացվող դրամահավաքին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչով մասնակցում են բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, սփյուռքահայեր:
Հունվարի 15-ի ժամը 19,00-ի դրությամբ արդեն իսկ հավաքվել է 26 հազար 717 դոլար: Ընդ որում, մասնակցում են ոչ թե նրանք ովքեր մեծահարուստ են, այլ նրանք, ովքեր հասկանում են ինչ է զինվորը եւ ինչ է բանակն ու պետությունը:
Անհրաժեշտ 45 հազար դոլարը հավաքելու համար մնում է ընդամենը 18 հազար 283 դոլար:
Top-News.am