Ադրբեջանում զինվորականների կողմից ձերբակալվելուց հետո անհետացել է ռուսաստանցի գիտնականը
Ադրբեջանում անհետ կորել է ՌԴ քաղաքացի՝ ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը:
Առկա տեղեկությունների համաձայն, Չուլկովը հունվարի 3-ին ժամանել է Գյանջա եւ տեղավորվել մասնավոր հյուրանոցներից մեկում: Հյուրանոցի սեփականատերն ասել է, թե հունվարի 5-ին նա մեկնել է Գյոլգյոլ լիճ:
Նա նաեւ ավելացրել է, թե Չուլկովին հորդորել է գնալ տաքսիով, բայց նա գնացել է ոտքով եւ անհետացել: Ենթադրվում է, որ Չուլկովը բերման է ենթարկվել զինվորականների կողմից: Բանն այն է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են հյուրանոց եւ խուզարկել Դմիտրի Չուլկովի սենյակը, որից հետո վերցրել նրա իրերը:
Հունվարի 9-ին զինվորականները հյուրանոցի սեփականատիրոջը հայտնել են, որ Չուլկովին ազատ են արձակել, բայց հյուրանոց նա մինչ օրս չի վերադարձել: Նա համացանց մուտք չի գործել, չի պատասխանել նաեւ հեռախոսազանգերին:
Չուլկովը պետք է Ռուսաստան վերադառնար հունվարի 10-ին:
Top-News.am