Ռուսաստանում կբարձրանա կոնյակի գինը. 500 ռուբլի՝ կես լիտրի համար
2018 թվականին կոնյակի մինիմալ արժեքը Ռուսաստանում բարձրանալու է գրեթե 1/3-ով ու կկազմի նվազագույնը 500 ռուբլի կես լիտրի համար:
Այս մասին հայտնում է Известия –ն՝ հղում անելով սննդի ու արդյունաբերական արտադրանքի դեպարտամենտի ղեկավար Եվգենի Ախպաշովին:
Պատասխանատուն հայտնում է, որ կոնյակի գնի բարձրացման առաջարկը պատկանում է անմիջապես արտադրողներին: Նրանք պատճառաբանում են, որ թանկացել է հումքը, ավելացել են հարկերը, ներկրման ու արտահանման վճարները:
Նախնական 322 ռուբլի արժեքը կես լիտրի համար արդեն իսկ որոշ ժամանակ առաջ բարձրացվել էր՝ հասնելով 371 ռուբլու: