1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 հունվարի 2018թ., 00:00
«Ռեալը» դուրս եկավ կախարդական շրջանից ՖԻՖԱ-ին մեղադրել են կաշառք վերցնելու մեջ Մանչեսթեր ժամանած Ալեքսիս Սանչեսը՝ սեքս սկանդալում (Լուսանկարներ) Goal.com. Ծնունդդ շնորհավոր Միկի Ո՞րն եք համարում այս շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (Տեսանյութ) Մարիա Կուրսովան Հայաստանի չեմպիոնուհի՝ Սիրանուշ Ղուկասյանը՝ փոխչեմպիոնուհի Սարգիս Հացպանյանն ավարտեց երկրային կյանքը Ամերիկացին հրանետով է դուրս եկել ձյունը մաքրելու (Տեսանյութ) Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան Ռեյտինգային ընտրակարգի հետեւանքները Australian Open. Նադալն ու Վոզնյացկին շարժվում են առաջ Այսօր այս խաղերը բաց չթողեք Թրամփն ամփոփել է նախագահի պաշտոնում աշխատանքի առաջին տարվա արդյունքները Թուրքական գրոհից հետո Սիրիայի քրդերը հայտարարել են զոհերի մասին Մերձդնեստրի բռնազավթման համար Մոլդովան Ռուսաստանից միլիարդներ է պահանջում Լարսը բաց է միայն մարդատարների համար Հենրիխ Մխիթարյանը լավ նվեր ստացավ ծննդյան օրը. նա կխաղա «Արսենալում» (Տեսանյութ) Ադրբեջանը դիմել է ստոր սադրանքի Քաբուլում զինյալները հյուրանոցում մի քանի մարդու պատանդ են վերցրել Անգլիայի առաջնության 24-րդ տուրի արդյունքները (Լուսանկարներ) Ավելի շատ ժպտալու հինգ պատճառ Թբիլիսիի դատարանը կալանավորել է ռեստորանում երեք մարդու դանակահարած երգչին Էրդողան․ Թուրքիայի զինուժը ռազմական գործողություններ է սկսել Ամերիկայի աջակցությունը վայելող քրդերի դեմ Իրանի հարցը՝ Թիլերսոնի եվրոպական այցի առանցքում Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության ԱՄՆ Սենատը չի հաստատել բյուջեն, բազմաթիվ պետական հաստատություններ դադարեցրել են աշխատանքը Եղանակը Հայաստանում.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մխիթարյանի տեղափոխությունն «Արսենալ» ձգձգվում է Մինո Ռայոլայի պահանջների պատճառով Արտակ Սարգսյանը մեծ գումար է պարտք Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են նորածին դստեր անունը Հասարակական տրանսպորտն այլեւս չի սպասարկի մայրաքաղաքի մոտակա գյուղերը Օբամայի օգնականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար Մելանյա Թրամփը նախագահական ընտանիքի «ամենասիրված» անդամն է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին խաբել են Կտրուկ իջել են արեւային էներգիա արտադրող սարքավորումների գները Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը կապ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ Մոուրինյո. Հնարավոր է՝ Մխիթարյանը մնա, նա շատ լավ խաղացող է Բաքվում բազմաբնակարան շենք է այրվում Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Ստամբուլի փողոցներում վայրի խոզեր են հայտնվել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Թերեզա Մեյ․ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվե չի լինելու Ռուսաստանը ներել է Ղըրղըզստանի 240 միլիոն դոլարի պարտքը Լարսը փակ է Օրվա խաղերի անոնս Մխիթարյանի և Սանչեսի փոխանակման հարցում դեռ համաձայնություն չկա․ Մոուրինյո Գիտնականները 2017-ը պատմության երկրորդ ամենաշոգ տարի են ճանաչել Հանրահայտ ռեփեր Մաիտրեն Սուպեր Սաքոյի հետ կատարում է «Մի գնա» երգը (տեսանյութ) Շատ արագ արձագանք կամ ինչու են անտարբեր ՀՀ քաղաքացիները (Լուսանկարներ) Հայտնի են Հայաստանի բարեկամ երկրները Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ Եվրամիությունը Հայաստանի քաղհասարակությանը 1.74 մլն եվրո է տրամադրում 5 նոր ծրագրի համար 2017-ի տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս. ֆինանսների նախարար Մինսկում ձերբակալվել են Վրաստանից երկու «օրենքով գող» Թուրքիան նոր պատերազմ սկսեց Սիրիայում Մեծ Բրիտանիայում բուժում են ինտերնետ կախվածությունը Կյանքի յոթ դաս, որոնք շատ ուշ ենք յուրացնում Իտալիայում կինն իր կատվին 30 հազար եվրո ժառանգություն է թողել Թրամփը նշել է՝ որն է աշխարհի ամենավտանգավոր երկիրը Վաճառքի են հանվել արքայազն Հարիի և նրա հարսնացուի տեսքով տիկնիկներ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում է Ջիգարխանյանի կինը լինել Գերմանիայում ադրբեջանցիների ընտանիքը պատանդ է վերցրել երկու մարդու «Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի է կառավարել Բրյուսելից». Պուչդեմոն Ռուսաստանի ՍԴ-ը հրաժարվեց քննել Նավալնու բողոքը ընտրությունների օրենքի դեմ Ութ արտահայտություն, որոնք տղամարդիկ անում են, երբ դավաճանում են Ուկրաինայի նախագահը հանգստացել է Մալդիվյան կղզիներում 500 հազար դոլարով (Տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ խոսքից չեն անցնում գործի ԱՄՆ պետքարտուղարությունը օրինականացնում է ԼՂ փաստաթղթերը. Բաքվի նոր հիստերիան Մոսկվա-Գյումրի օդանավում ՌԴ քաղաքացին վիճաբանություն է սկսել Հայ տղամարդը Ռուսաստանում միայնակ կանա՞նց է բռնաբարել Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում (լուսանկարներ) Մամեդյարովը համանախագահների առաջարկները կրեատիվ է անվանել Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ մերկ է ներկայացել Բրիտանացի պատգամավորը քնել է Brexit-ի շուրջ բանավեճի ժամանակ Ալեքսիս Օհանյանը՝ Սան Ֆրանցիսկոյում Սարոյան փողոցի մասին Քիմ Քարդաշյանը մանրամասներ է պատմել երրորդ երեխայի եւ փոխնակ մոր մասին Նոր Զելանդիայի վարչապետը հղի է Ուկրաինայում ոսկու խոշոր հանքավայր են հայտնաբերել Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը
Հարցում

Իրավապահների պատերազմ. անպատժելիության շան գլուխներից մեկը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Քննչական կոմիտեն, որը հիշեցնենք, ղեկավարում է երկարամյա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հունվարի 11-ին հայտարարություն էր տարածել Հայաստանում հանրային աղմկոտ ուշադրության կենտրոնում հայտնված խնդրի վերաբերյալ: Խոսքը այսպես կոչված Ճըվճըվ Արոյի որդիների մասին է, որոնցից մեկը՝ Սաքուլիկ անվանյալ, հունվարի 8-ի լուսադեմին մեծ արագությամբ մխրճվել էր ծառայություն իրականացնող ՃՈ մեքենայի մեջ, դառնալով երկու ոստիկանի մահվան պատճառ: Սաքուլիկը, ինչպես նաեւ նրա եղբայր Սերժուլիկը, ինչպես նշվում է մամուլում, նախկինում բազմաթիվ անգամներ հայտնվել են համանման եւ այլ աղմկոտ, քրեական պատմություններում, սակայն գրեթե միշտ մնալով անպատիժ: Ընդ որում, ողբերգական վերջին դեպքից հետո հանրության շրջանում ակտիվ շրջանառվեց այն, որ նրանց անպատժելիության, այսպես ասած, հովանավորը նրանց պապն է՝ «Տրանսգազ» ընկերության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Ողբերգական վերջին դեպքից հետո հասարակությունը դարձյալ հիշեց ու բարձրաձայնեց անպատժելիության մթնոլորտի խնդիրը, ասելով, որ եթե Հայաստանում գործեր օրենքն ու արդարադատությունը, ապա քրեական հեղինակության այդ որդիները վաղուց պետք է լինեին պատժված, եւ ըստ էության այլեւս չէին կարող դառնալ նորանոր աղմկոտ պատմությունների եւ ողբերգությունների պատճառ:

Եվ այս հանգամանքը դարձավ իրավապահներին ուղղված հարցադրումների պատճառ, թե ոստիկանությանը, թե Քննչական կոմիտեին: Ընդ որում, այս օրերին իրադարձությունները սկսեցին ծավալվել նաեւ տեղեկատվական պատերազմի տրամաբանությամբ, բոլոր կողմերի միջեւ՝ փոխադարձ մեղադրանքներով: Եվ ահա, երեկ դրանց է միանում Քննչական կոմիտեն, պաշտոնապես հայտարարելով, թե անպատժելիության մասով իրեն ուղղված մեղադրանքները անհիմն են: Քննչական կոմիտեն իր հայտարարության այսպես ասած ենթատեքստում ակնարկում է ոստիկանությանը, որի պաշտոնյաներն այս օրերին հայտարարում էին, որ անպատժելիության հարցադրումները իրենց ուղղված չպետք է լինեն, քանի որ իրենք միշտ էլ արել են իրենց հասանելիքը, մասնավորապես այդ եղբայրների մասով:

Ըստ ամենայնի, Քննչական կոմիտեն այդ հայտարարություններում տեսել է ակնարկ ուղղված իրեն, որ իր գործը չի արել հենց կոմիտեն: Եվ այժմ ահա հնչում է պատասխանը, առավել եւս, որ սոցցանցերում եւ մամուլի միջոցներում եղել են նաեւ ՔԿ-ին ուղղված շատ հասցեական եւ կոնկրետ մեղադրանքներ: Այս ամենում իհարկե հատկանշական է խորքային երեւույթն ինքնին, երբ Հայաստանում իրավապահ կառույցների միջեւ կարող է ծավալվել այդօրինակ տեղեկատվական պատերազմ: Այն, որ պետական կառույցները կարող են լինել գերատեսչական շահերի բախման մեջ, երեւի թե բնականոն երեւույթ է բոլոր երկրների կառավարման համակարգերում, սակայն, որ կարող է լինել փոխադարձ տեղեկատվական բաց կամ քողարկված պատերազմ, անպատժելիության համար փոխադարձ մեղադրանքներով, սա իհարկե վկայում է խորքային արատների եւ խնդիրների մասին: Ու թերեւս հենց դա է նաեւ Հայաստանում իրավականութան ճգնաժամի եւ անպատժելիության մթնոլորտի իհարկե ոչ միակ կամ հիմնական, սակայն առանցքային պատճառներից մեկը, երբ իրավապահ համակարգը գործում է ոչ թե համադրված, սահուն, փոխլրացնելով իրար, այլ միմյաց մեղադրելով եւ պատասխանատվությունը միմյանց վրա դնելով:

Եվ այստեղ իհարկե խնդիրը այն չէ, թե ով է ճիշտ կամ սխալ, այլ այն, թե ով պետք է վերջ տա այդ իրավիճակին եւ ինչպես:

Ու թերեւս ակնհայտ է, որ խնդրի լուծումն անձերի դաշտում չէ՝ Վովա Գասպարյանի կամ Աղվան Հովսեփյանի, այլ թերեւս կառուցվածքի, երբ իբրեւ շահերի բախման միջոցով արդյունավետության հասնելու համար կատարված փոփոխությունները հանգեցրին ընդամենը պատասխանատվությունը միմյանց վրա գցելու եւ տեղեկատվական պատերազմի, էլ ավելի խորացնելով անպատժելիությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan