Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիները օգնություն են խնդրելԱրսեն Ավակովից
Հունվարի 10-ին Կիևում ադրբեջանական համայքնի շուրջ 150 ներկայացուցիչ բողոքի ցույց են անցկացրել Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մոտ՝ իրենց պաշտպանելու խնդրանքով դիմելով ՆԳ նախարար Արսեն Ավակովին:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրը, Ուկրաինայում հաճախացել են ադրբեջանցիների սպանությունների և մահափորձերի դեպքերը: Ադրբեջանական աղբյուրի համաձայն՝ բազմիցս հարձակումներ են իրականացվել իրենց հայրենակից գործարարների կառույցների, ինչպես նաև ճնշում է գործադրվել Կիևում բնակվող սփյուռքի նկատմամբ:
Ադրբեջանցիները ցույցի են դուրս եկել ադրբեջանական և ուկրաինական դրոշներով, ինչպես նաև «Պաշտպանեք մեր կյանքերը», «90-ականները վերադառնում են» և այլ գրությամբ պաստառներով:
Հավաքվածները կոչ են արել Ավակովին պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքները: