Սաուդյան Արաբիայում գտել են միայնակ կանանց գրավելու մեթոդը
25 տարեկանից բարձր կանայք կարող են ստանալ տուրիստական վիզա եւ այցելել Սաուդյան Արաբիա առաանց տղամարդու ուղեկցության։ Այս մասին Arab News պարբերականին հայտնել է Տուրիզմի եւ ազգային ժոռանգության հանձնաժողովի ներկայացուցիչը։
Մինչեւ 25 տարեկան կանայք դեռ չեն կարող երկիր մուտք գործել առաց տղամարդու ուղեկցության (ամուսին, եղբայր կամ հայր):
Միայնակ զբոսաշրջիկ աղջիկների եւ կանանց համար վիզաների ներդրումը նախատեսվում է 2018 թվականի առաջին եռամսյակում: Այս միջոցառումը նպատակ ունի բարձրացնել երկրի գրավչությունը զբոսաշրջիկների համար: Գերատեսչությունում ենթադրում են, որ այդպիսով զբոսաշրջային բիզնեսի սեզոնայնությունը կնվազի, ինչպես նաեւ հնարավոր կլինի ստեղծել նոր աշխատատեղեր:
Զբոսաշրջության եւ ազգային ժառանգության հանձնաժողովին արտոնագրերի տրման վարչության գլխավոր տնօրեն Օմար Ալ Մուբարակը մեկնաբանել է, որ ներկայումս բազայի պատրաստման եւ էլեկտրոնային վիզայի համակարգի ստեղծման գործընթացն է ընթանում։ Գործողությունները համակարգվում են Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության եւ պետական տեղեկատվական կենտրոնի կողմից, հաղորդում է Lenta-ն: