Սրճարանի տերը զուգարանում գաղտնի տեսախցիկ էր տեղադրել
Թուրքիայի Սաքարիա նահանգի Սերդիվանի շրջանի սրճարաններից մեկի զուգարանում հաճախորդը գաղտնի տեսախցիկ է հայտնաբերել։
Թուրքական Ekspreshaber կայքի փոխանցմամբ՝ սրճարանի տերը սրճարանի զուգարանում գաղտնի տեսախցիկ է տեղարել ու հետեւել զուգարան մտնող հաճախորդներին։
Սրճարանի հաճախորդներից մեկը նկատել է տեսախցիկը եւ այդ մասին հայտնել ոստիկանություն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել են սրճարանի տիրոջը։ Կատարվում է քննություն։