Հայկականի անվան տակ մեծ քանակությամբ թուրքական լոլիկ է արտահանվել
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «2016 թվականի սկզբին հայկական արտադրանքի անվան տակ մեծ քանակությամբ թուրքական լոլիկի արտահանումը Ռուսաստան կարելի է ապացուցված համարել: Դա պարզ երեւում է «Եվրազիա. էքսպերտ» պարբերականի երեկ հրապարակած մի ցուցանիշից:
Հրապարակման մեջ նշված է, որ ամբողջ 2016 թվականին Հայաստանից ՌԴ է արտահանվել 36 հազար տոննա լոլիկ: Իսկ միայն առաջին կիսամյակում այդ ցուցանիշը 30 հազար տոննա էր: Ստացվում է, որ տարվա երկրորդ կեսին արտահանվել է ընդամենը 6 հազար տոննա:
Բնական հարց է առաջանում, թե ինչ է աճեցվել այն ջերմոցներում երկրորդ կիսամյակի ընթացքում, որտեղ իբր աճեցվել է արտահանվող լոլիկը առաջին կիսամյակում: Նշենք, որ վերը նշված պարբերականը կասկածի տակ չի դնում Հայաստանի միջոցով թուրքական լոլիկների վերաարտահանման փաստը եւ նշում, որ դրա ընդհանուր ծավալը 2016-ին կազմել է մոտ 22 միլիոն դոլար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում