ԱՄՆ-ում «քրեական Սանտան» գողության փորձի ժամանակ ծխնելույզում խցանվել է
Կալիֆորնիա նահանգում տղամարդը, որը որոշել էր գրասենյակը կողոպտել, ծխնելույզով մտնելու փորձի ժամանակ խցանվել է եւ ինքնուրույն կանչել փրկարարների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Սիթրես Հայթս քաղաքի ոստիկանության հաղորդագրությանը:
Իրավապահները հաղորդել են, որ նրանք մի տղամարդուց հաղորդում են ստացել, ով ասել է, որ խողովակում խցանվել է:
Ոստիկանությունը եւ հրդեհային ծառայությունը գնացել են կանչի հետքով: «Քրեական Սանտա» անվանումը ստացած գողը 32-ամյա Ջեսի Բերուբին է, Կալիֆորնիայի Ռոքլին քաղաքից:
«Բերուբին սայթաքել է խողովակում՝ փոձելով գրասենյակ մտնել: Նա խցանվել է եւ չի կարողացել դուրս գալ ծխնելույզից:
Տղամարդուն գողության կասկածանքով ձերբակալել են: