Լոնդոնում թոշակառուն հանկարծակի այրվել է
Լոնդոնում 70-ամյա թոշակառուն առանց տեսանելի պատճառների հանկարծակի այրվել է, որի հետեւանքով այրվածքներից մահացել է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ջոն Նոլանը քայլում էր Լոնդոնի հյուսիսում գտնվող փողոցում, երբ անցորդները նկատել էին, որ տղամարդը այրվում է: Նրանցից ոմանք փորձել են մարել կրակը, իսկ մյուսները արտակարգ իրավիճակների ծառայություններին են կանչել:
Թոշակառուն հոսպիտալացվել է երրորդ աստիճանի այրվածքներով: Հաջորդ օրը Նոլանը մահացել է:
Ոստիկանները չեն կարողանում պարզել այրվելու պատճառը: Ըստ նրանց տվյալների՝ Նոլանը օրինակելի քաղաքացի է եղել եւ դժվար թե որեւէ մեկի հետ տարաձայնություններ ունենար: