Նոր մանրամասներ Թրամփի եւ Պուտինի զրույցից
Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի միացյալ նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են տեղեկատվություն եւ հնարավոր նախաձեռնություններ փոխանակել Կորեական թերակղզում խնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է iz.ru-ն:
«Նախագահները զրուցել են հօգուտ երկխոսության հաստատման եւ Հյուսիսային Կորեայի հետ շփումների կառուցման»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը չի նշել, թե որքան ժամանակ է տեւել հեռախոսազրույցը, սակայն նշել է, որ այն «բավականին երկար եւ բավականին բովանդակալից էր...»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին երկու երկրների ղեկավարների միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ ճգնաժամային կետերում տիրող իրավիճակy, այդ թվում նաեւ `Հյուսիսային Կորեայում: Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դեկտեմբերի 14-ին ամենամյա մամուլի ասուլիսի ընթաքում Միացյալ Նահանգների տնտեսական հաջողությունները խոստովանելու համար: