Լարված են Արծվիկ Մինասյանի և Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները
«Չորրորդ իշխանությունը» գրում է.
««ՉԻ» տեղեկություններով՝ լարված են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց ջրերը մի առվով չեն հոսում, քանի որ ՀՅԴ քվոտայով նախարար դարձած Արծվիկ Մինասյանը փոխարինել է նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Արամայիս Գրիգորյանին, և հիմա վերջինս նեղացած է հարազատ ՀՅԴ խմբակցությունից և չի կարողանում համակերպվել բնապահպանության նախարարի աթոռը դաշնակցական Արծվիկ Մինասյանին զիջելու հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: