Թուրքիայում տարրական դասարանի աշակերտուհիներին գլխաշոր են հագցրել եւ ստիպել լվալ տղաների ոտքերը
Թուրքիայում մեծ արձագանք է գտել Ստամբուլի մասնավոր դպրոցներից մեկում կազմակերպված ներկայացումը։
Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ դպրոցի տարրական դասարանի աշակերտների մասնակցությամբ ներկայացման մեջ «ավանդական» ընտանիք է բեմադրվել, որտեղ 4–ից 6 տարեկան աղջիկները գլխաշոր են հագել, ճաշ եփում եւ լվում տղաների ոտքերը։
Այս ներկայացման տեսագրությունը բավականին բացասական արձագանք է գտել, որից հետո տեսագրությունը հեռացվել է ֆեյսբուքի էջից։