Էրդողան, ինձ դիպլոմդ ցույց տուր, նոր Լոզանի պայմանագրից խոսա. թուրք կուսակցապետ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է հունաստանյան այցի ժամանակ նախագահ Էրդողանի հայտարարություններին կապված Լոզանի պայմանագրի վերաձեւակերպման անհրաժեշտության մասին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով Էրդողանի կողմից Լոզանի պայմանագրի հետ կապված հայտարարությանը, ասել է, թե ողջունելի է, որ նախագահը զարգացնում է Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, սակայն ինչ իրավունքով է խոսել Լոզանի պայմանագրից։ «Լոզանի հետ կապված քննարկում ծավալելու համար նախ դիպլոմդ ցույց տուր ինձ։ Ինչպե՞ս ես գնում օտար երկիր ու իմ երկրի սահմանները քննարկման առարկա դարձնում»,–ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե Լոզանի պայմանագիրը պետք է վերաձեւակերպվի։ Նա որպես թերություն շեշտել էր, թե իբր Թրակիայում մուսուլմանները չեն կարողանում մզկիթ կառուցել։
Հիշեցնենք, որ Լոզանի պայմանագիրը նաեւ ներառում է Թուրքիայում ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, ինչը երկար տարիներ խախտվել է հենց Թուրքիայում։