Հայաստանի բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: