Նալբանդյանը եւ Լավրովը Վիեննայում քննարկել են Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը
Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։