Պետդուման արգելեց «Ազատություն» Ռ/Կ-ի և «Ամերիկայի ձայնի» լրագրողների մուտքը
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը ՝ պետդուման, այսօր որոշեց արգելել «օտարերկրյա գործակալ» ճանաչված լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը, զրկելով նրանց խորհրդարանի աշխատանքը լուսաբանելու հնարավորությունից: Որոշմանը կողմ քվեարկեցին 413, դեմ՝ մեկ պատգամավոր: Ստորին պալատը նաև Դաշնային խորհրդին առաջարկեց նման որոշում ընդունել: Ընդունած որոշումը պատգամավորները ներկայացրեցին որպես պատասխան ԱՄՆ-ի կոնգրեսում Russia Today հեռուստաընկերությանը հավատարմագրից զրկելու որոշմանը:
Նախօրեին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հրապարակեց «օտարերկրյա գործակալներ» ճանաչված լրատվամիջոցների ցանկը, որտեղ ընդգրկված են «Ամերիկայի ձայն»-ը և Ազատ Եվրոպա/Ազատություն Ռ/Կ-ը՝ իր մեկ տասնյակ առանձին հեռարձակվող ծառայություններով ու մեդիա ծրագրերով: