Ռուսաստանցի հումորիստը հիմարացրել է Պորոշոնկոյին
Ռուսաստանցի պարանկեր Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) պնդում է, որ երեկ զանգահարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, ներկայանալով որպես Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի եւ խոսել Սահակաշվիլիի շուրջը տեղի ունեցող դեպքերի մասին։
Հրապարակված ձայնագրությունում Պորոշենկոն «Վրաստանի վարչապետին» հավաստիացնում է, որ Սահակաշվիլիին ձերբակալել են տաք հետքերով, եւ որ նա հանրահավաքները կազմակերպում է ռուսաստանյան հատուկ ծառայությունների աջակցությամբ եւ տրամադրած միջոցներով։
Նա միաժամանակ հավաստիացրել է, որ կոշտ քայլերի չի դիմելու, բայց ընդգծել է, որ նրա արածն անբարոյականություն է։
Պորոշենկոն առաջարկել է հարցը քննարկել ավելի ուշ եւ անձնական հեռախոսներով, խոստանալով անդրադառնալ Վրաստանի նախկին նախագահին Վրաստան հանձնելու խնդիրը։
Միայն զրույցի ամենավերջում է Պորոշենկոն հասկանում, որ իրեն ծաղրում են եւ համապատասխան բառերով հումորիստին հեռու է ուղարկում։
Top-News.am