Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման թեման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Դա ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջին այցն է Բաքու: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ ապագայում Կլաարը հաճախ կայցելի Ադրբեջան, և նրան հաջողություն է մաղթել աշխատանքում:
Հանդիպմանը նաև կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ: